Սաբոտաժ՝ Վեհարանը գրոհելու ֆոնին. Երևանի 40 տոկոսը հոսանքազրկվել է՝ ԲԷՑ-ի կողմից․ «Փաստինֆո»

Իրավապահների կողմից Վեհարանը գրոհելու ֆոնին իշխանությունները որոշել են հոսանքազրկել Երևանը՝ հանրությանը մեկուսացնելով Մայր Աթոռում տեղի ունեցած իրադարձություններից։ ՀԷՑ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Երևանի 30-40 տոկոսը հոսանքազրկված է եղել, սակայն հոսանքազրկումն իրականացվել է ոչ թե ՀԷՑ-ի, այլ՝ ԲԷՑ-ի կողմից։ Առայժմ անհասկանալի պատճառներով ԲԷՑ-ից, որը պետական հիմնարկ է, անջատում է տեղի ունեցել։ Այս գործընթացը ՀԷՑ-ը կասկածելի սաբոտաժ գնահատեց։