Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով
14 Օգոստոսի, 2026 «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Այս մասին տեղեկատվությունը հայտնում են «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունը՝ «Հասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։