2025թ. ընթացքում սպասարկել ենք շուրջ 307 000 կանչ. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն
«2025թ. ընթացքում սպասարկել ենք շուրջ 307 000 կանչ, ինչը մոտ 3 տոկոսով ավելին է եղել 2024թ համեմատ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Նա անդրադարձավ 7 նոր Մերսեդես մեքենաների ձեռքբերմանը, որը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իրականացրել է իր միջոցների հաշվին՝ լիզինգով, մինչդեռ նախորդ տարիներին շտապօգնության մեքենաները եղել են նվիրատվություն տարբեր երկրների կողմից: … Read more