8 տարի շարունակ «նախկինների» առասպելը հյուսող Փաշինյանը գաղտնի է պահում հայ ժողովրդից, թե որ պահից է սկսվելու իր պատասխանատվության պահը. «Հրապարակ»

Նախկինների «կրակն» անշեջ պահող Նիկոլ Փաշինյանը մեղքն այլոց վրա բարդելու հարցում անզուգական ֆանտազիա եւ մեծ համառություն է դրսեւորում: Հարցնում են` Ամանորի տոներին հազարավոր բնակիչներ հոսանք չունեին, ակնհայտ է, որ ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելը բացասաբար է ազդել էներգետիկ համակարգի եւ բնակչության էներգապահովման վրա, ասում է` ՀԷՑ-ի նախկին սեփականատերն է մեղավոր: Այն սեփականատերը, որից դեռ 7 ամիս առաջ … Read more

Թիվը հայտարարվել է՝ 5 200 000 դրամ․ Դավիթ Ղազինյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի մասին

  «Ինչ վերաբերում է կառավարչի աշխատավարձին, երբ ասում ես՝ «գնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության ինչ-որ բան անելու», շատ դժվար է մարդկանց բացատրել, որ 7-8 անգամ ավել աշխատավարձ ստանալով գնում ես հանուն Հայաստանի Հանրապետության ինչ-որ բան անելու: Հիմա՝ ինչ՞nւ չի հրաժարվել այդ աշխատավարձից, չեմ կարող ասել: Թիվն էլ հայտարարվել է՝ 5 200 000 դրամ»,- այս մասին ասուլիսի … Read more

Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելուց հետո, իշխանությունը դեռեւս որեւէ առաջարկ չի արել․ Դավիթ Ղազինյան

Գործարար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելուց հետո, իշխանությունը դեռեւս որեւէ առաջարկ չի արել․ այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։ «Հաշվի առնելով, թե ի՞նչ են իրենք ուզում անել, շատ փակագծեր չբացեմ, չեմ կարծում, որ դա արդյունք կտա։ Իրենց ծրագրած պլանը մեր պլանների հետ չի համապատասխանում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք շարունակելու … Read more

Ռոմանոս Պետրոսյանը փորձեց սրբագրել Նիկոլ Փաշինյանին․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «մառազմ կլինի» մեկնաբանելը, թե Սամվել Կարապետյանի գլխավորած ՀԷՑ-ը ներդրումներ չի արել։ Հիշեցնենք, երեկի իր ճեպազրույցում նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը։ «Սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց հո չի կարող ասել՝ այդպիսի բան չկա։ Իր … Read more

Ամանորի գիշերը հոսանքազրկումների թիվը զգալիորեն նվազել է. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷԿ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը անդրադարձել է ամանորյա գիշերը ՀՀ-ում գրանցված հոսանքազրկումներին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի անջատված բաժանորդների թիվը էականորեն պակաս է եղել։ «Անցյալ տարի ամանորի կեսգիշերին մեր հանրապետությունում հոսանքազրկված է եղել շուրջ 32 հազար բաժանորդ, այս տարի ամանորի նախօրեին հոսանքազրկված է եղել 9200 բաժանորդ՝ գրեթե չորս անգամ պակաս։ Քանի որ ՀԷԿ-ի … Read more

«Սենսացիա մի սարքեք, նման բաներից անգամ եվրոպական երկրներն ապահովագրված չեն»․ Ռոմանոս Պետրոսյանը՝ ամանորյա հոսանքազրկումների մասին

«Անցյալ տարի Ամանորի կեսգիշերին հոսանքազրկված է եղել մեր հանրապետության 32000 բաժանորդ, այս տարի Ամանորի նախօրեին հոսանքազրկված է եղել 9200 բաժանորդ՝ գրեթե չորս անգամ պակաս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա հորդորեց՝ ՀԷՑ-ին աջակցեք, մի թիրախավորեք, քանի որ ՀԷՑ-ը մեր պետության և ազգային  հարստությունն է․ «Բոլորդ գիտեք՝ ինչ մաշված ու ոչ բարեկարգ … Read more

Դատարանները ճանաչում են ՀԷՑ աշխատակիցների ազատումները ապօրինի, բայց չեն վերականգնում նրանց աշխատանքում

Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում, գրված է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում։ «Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ Գործերը մակագրվել են տարբեր … Read more