ՆԱՏՕ-ի հռչակագրում Ռուսաստանը կրկին կդիտարկվի որպես սպառնալիք. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանը կրկին կբնութագրվի որպես ՆԱՏՕ-ի համար սպառնալիք։ Նա նաև նշել է, որ գագաթնաժողովի մասնակիցները պարտավորություն կստանձնեն շարունակել աջակցել Ուկրաինային։ Հիշեցնենք՝ Անկարայում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ԱՄՆ Նախագահը:

Ռյուտեն վստահեցնում է՝ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները

Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում ԱՄՆ-ն Եվրոպայի տարածքում տեղակայված բազաներից իրականացրել է մոտ 5000 մարտական ​​թռիչք։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Եթե նայենք ընդհանուր պատկերին, ապա կտեսնենք, որ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները։ Դրա շնորհիվ շուրջ 4 հազար, գուցե նույնիսկ մինչև 5 հազար ամերիկյան մարտական թռիչք … Read more

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին՝ ավելացնել սպառազինությունները

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների և Կանադայի ռազմական ծախսերի աճը, որոնք այս գործընթացը համակարգում են ԵՄ մակարդակով, 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո կամ մոտ 20%։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանելուն պես։ «Եվրոպական երկրները և Կանադան 2025 թվականին պաշտպանության վրա ծախսել են 90 միլիարդ եվրոյով ավելի, ինչը … Read more

ՆԱՏՕ-ի մի շարք խոշոր երկրներ հրաժարվում են օգնել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի մի շարք խոշոր երկրներ արգելափակել են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ավելացնելու վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի նախաձեռնությունը, հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Ռյուտեն դաշնակիցներին առաջարկել էր Կիևին աջակցելու համար տարեկան հատկացնել ՀՆԱ-ի 0,25%-ը, սակայն դրան դեմ են արտահայտվել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Կանադան։ Միևնույն ժամանակ, դաշինքի անդամ առնվազն … Read more

Հորմուզի նեղուցով պետք է զբաղվեն առանձին երկրները, այլ ոչ թե դաշինքը. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովման հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, այլ ոչ թե դաշինքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նա նշել է, որ բազմաթիվ եվրոպական երկրներ նախօրոք իրենց մի քանի նավեր և սարքավորումներ տեղակայում են իրադարձությունների վայրին ավելի մոտ, ինչը թույլ կտա առավելագույն … Read more

ՆԱՏՕ-ն հետևում է Ռուսաստանի միջուկային զորավարժություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը հետևում է Ռուսաստանի միջուկային զորավարժություններին, բայց չի մեկնաբանում դրանք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը կանցկացնեն հնարավոր պատերազմի պայմաններում միջուկային ուժերի պատրաստման և կիրառման վարժանքներ։ Միջոցառումը կտևի մինչև 21-ը։

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն․ Փաշինյանն ու Ռյուտեն հանդիպել են

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային … Read more

Եվրոպական երկրները պատրաստ են ընդունել ցանկացած «պատիժ», միայն թե ԱՄՆ-ն դուրս չգա ՆԱՏՕ-ից

Եվրոպայի երկրները պատրաստ են ընդունել ցանկացած «պատիժ» Դոնալդ Թրամփից, միայն թե ԱՄՆ-ը դուրս չգա ՆԱՏՕ-ից, գրում է The Times-ը։ Վերջին շրջանում լրատվամիջոցները պնդում էին, որ ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջև զրույցի ընթացքում Թրամփը «բարկությունից դուրս էր եկել» և սպառնացել է պատժել այն երկրներին, որոնք չեն ցանկանում աջակցել Վաշինգտոնին։ Իսկ Politico-ն նույնիսկ … Read more

Թրամփի և Ռյուտեի հանդիպումը կարծես չի նպաստել ԱՄՆ նախագահի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեղմմանը. Politico

Դոնալդ Թրամփի և Մարկ Ռյուտեի հանդիպումը, ըստ Politico-ի, կարծես չի նպաստել ԱՄՆ նախագահի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեղմմանը։ Հանդիպումից առաջ Թրամփը ակնարկեց, որ այն բանից հետո, երբ մյուս մասնակիցները անտեսել են Իրանի դեմ պատերազմին միանալու կոչը, ինքը դիտարկում է դաշինքից դուրս գալու հնարավորությունը։ The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է իր … Read more