ՆԱՏՕ-ի հռչակագրում Ռուսաստանը կրկին կդիտարկվի որպես սպառնալիք. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանը կրկին կբնութագրվի որպես ՆԱՏՕ-ի համար սպառնալիք։

Նա նաև նշել է, որ գագաթնաժողովի մասնակիցները պարտավորություն կստանձնեն շարունակել աջակցել Ուկրաինային։

Հիշեցնենք՝ Անկարայում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ԱՄՆ Նախագահը:

Leave a Comment