Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն

Եվրոպական միությունը պատրաստվում է Հայաստանին առևտրային նոր արտոնություններ տրամադրել, որոնք կարող են էապես հեշտացնել հայկական ապրանքի մուտքը եվրոպական շուկա։ Սրա մասին հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի նախագահի՝ Երևան կատարած այցի ժամանակ։ Ի՞նչ հնարավորություններ կբացի այս որոշումը, և ի՞նչ ապրանքներ հնարավոր կլինի առանց մաքսային վճարի արտահանել ԵՄ․ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը խոսել է Հանրային հեռուստատեսության եթերում։ Եվրոպական հանձնաժողովի … Read more

Ծխախոտ, ալկոհոլ, վառելիք․ 2027 թվականից ակցիզային հարկի նոր դրույքաչափեր կգործեն

Կառավարությունն առաջարկում է  վերանայել  ակցիզային հարկի դրույքաչափերը։  Հայաստանում այս հարկատեսակը գործում է  եռամյա սանդղակով․ գործող դրույքաչափերի ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին ։ Տնտեսվարողների համար կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակով ֆինանսների նախարարությունը խորհրդարան էր բերել 2027-2029 թվականների համար նոր դրույքաչափեր սահմանող նախագիծը։ Դրա  նախնական տարբերակը հանրության շրջանում թանկացումների մտահոգություն էր առաջացրել, սակայն նախագիծը լրամշակվել է՝ … Read more

Ապրել և ապրեցնել սիրող բժիշկը. Գյումրին հրաժեշտ տվեց Արմեն Իսահակյանին

Գործընկերները, հարյուրավոր գյումրեցիներ ու կառավարության անդամներ վերջին հրաժեշտն են տվել անվանի բժիշկ, «Գյումրի» բժշկական կենտրոնի երկարամյա տնօրեն Արմեն Իսահակյանին։ Շիրակի մարզի ամենամեծ բուժհաստատության ղեկավարի ներդրումը կենտրոնի զարգացման գործում անգնահատելի է։ Կյանքով լեցուն ու բոլորին օգնելու պատրաստ բժշկի մահն անսպասելի էր նրան ճանաչողների համար։ Գյումրիում տխուր լռություն է։ Քաղաքը հրաժեշտ է տալիս իր ամենավառ ու սիրված … Read more

Առաջին օրենսդրական արձագանքը «Ընտրական տուրիզմ»-ին՝ հեռացող խորհրդարանում. ընտրողի համար կսահմանվի նոր ցենզ

Հեռացող խորհրդարանը գումարել է իր վերջին արտահերթ նիստը, որի նախաձեռնողն ու օրակարգը ձևավորողը կառավարությունն է։ Օրակարգային 44 նախագծերից 29-ը երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծեր էին։ Սակայն կային նաև հարցեր, որոնց համար սահմանվել էր քննարկման հատուկ ընթացակարգ՝ 24-ժամյա ռեժիմ։ Հատուկ ընթացակարգով քննարկվող հարցերից մեկն էլ վերաբերում էր ընտրողների համար բնակության ցենզ սահմանելուն։ Թեև նախագծի հեղինակները պատգամավորներն էին, … Read more

Հրաժեշտ խորհրդարանին․ 9-րդ գումարման ԱԺ-ն կաշխատի առանց Ալեն Սիմոնյանի

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավորի մանդատը չի վերցնելու և չի շարունակելու աշխատանքը օրենսդիրում։ Քաղաքականությունը թողնելու մտադրություն, սակայն, Սիմոնյանը չունի։ Վստահեցնում է, որ շարունակելու է մնալ ակտիվ քաղաքական գործիչ և իշխող ուժի անդամ։ Այս պարզաբանումները նա արել է  հեռացող խորհրդարանի խոսնակի պաշտոնում իր վերջին ճեպազրույցի ժամանակ։ 8-րդ … Read more

Ազատականացնել արտահանումների 80 տոկոսը․ Հայաստանը կդառնա ԵՄ անդամի կամ անդամի թեկնածուի կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որ կօգտվի ԵՄ արտոնություններից

Եվրամիությունը մտադիր է ազատականացնելու հայաստանյան արտահանումների 80 տոկոսը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:  Խոսքը, ըստ պաշտոնյայի, ԵՄ շուկա արտահանելիս  հայկական արտադրանքի համար լրացուցիչ պայմաններ ստեղծելու մասին է։ Երբ այդ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր … Read more

Օվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասին

Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնանում է առավելապես ցամաքային շոգերի, անտառային հրդեհների կամ ջրհեղեղների վրա, գիտնականներն ահազանգում են՝ ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում օվկիանոսներում։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները գրում են, որ վերջին շաբաթներին համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը կրկին հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները։ Ի՞նչ է նշանակում այս փոփոխությունը, ինչո՞ւ է այն անհանգստացնում գիտնականներին, և ի՞նչ … Read more

Ճշտապահ Գերմանիայի ուշացող գնացքները, անհաղթահարելի տապն ու սառը սուրճի դեֆիցիտը․ զբոսաշրջային նոթեր Բոննից

Առաջինն, ինչ նկատում է Գերմանիա առաջին անգամ այցելած զբոսաշրջիկը, մեծ քաղաքներում երկաթուղային կայարանների ու տաճարների՝ կողք կողքի ու կենտրոնում գտնվելու հանգամանքն է։ Անմիջապես այցելում է տրամաբանական հաջորդ միտքը՝ որքան հեշտ կլինի կայացած երկաթուղային ենթակառուցվածք ունեցող երկրում գնացքով երթևեկելն ու տարբեր քաղաքներում, կենտրոնից չհեռանալով, հնարավորինս շատ բան տեսնելը։ Երբ կանգ ես առնում Բոննում, ընդամենը երեք տասնյակ … Read more

ՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերթական անգամ վերանայում է բնական գազի սակագները։ Հանձնաժողովն արդեն հրապարակել է առաջարկվող փոփոխությունների փաթեթը գազամատակարարման համակարգի, էլեկտրաէներգետիկ ոլորտի և մի շարք արտադրող ընկերությունների սակագնային հաշվարկների վերաբերյալ։ «Բնական գազի մյուս բոլոր սպառողների, այդ թվում՝ բնակչության համար սակագները մնում են անփոփոխ»։ Բնակչության համար բնական գազի սակագինը չի փոխվի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայել … Read more

Ճգնաժամ. գերմանական ֆուտբոլի «ցավոտ ախտորոշումը». աշխարհի առաջնությունում պարտությունից հետո մեղավորների փնտրտուք է սկսվել

Գերմանիայի ազգային հավաքականն ավարտել է ելույթները ֆուտբոլի աշխարհի առաջնությունում՝ 1/16 եզրափակիչում պարտվելով Պարագվային։ Եթե նախկինում այս արդյունքն անակնկալ կհամարվեր, ապա այսօր այն արդեն շատերի համար օրինաչափություն է։ Գերմանական մամուլը գրեթե միաձայն պնդում է՝ խնդիրը ոչ թե մեկ–երկու անհաջող հանդիպումներն են, այլ տարիներով կուտակված խնդիրները, որոնց պատասխանատուն գլխավոր մարզիչն է։ Գերմանիայի հավաքականը հերթական անգամ չարդարացրեց սպասումները՝ … Read more