Ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են». Նարիշկին – Live News

Իրավիճակը Հայաստանում բարդ է, ընտրությունների արդյունքները՝ «որոշակի իմաստով կասկածելի»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: «Հասկանալի է, որ այն բարդ է։ Հեշտ չեն անցել ընտրությունները, այսպես ասած, արդյունքները հարաբերական են և որոշակի իմաստով կասկածելի։ Ուստի շատ աշխույժ քաղաքական գործընթացները կշարունակվեն»,- ասել է Նարիշկինը։

ՀՀ ղեկավարությունը կսխալվի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա․ Նարիշկին

Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա։ Սա կբարդացնի իրավիճակը հանրապետությունում, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Եթե Հայաստանի ղեկավարությունը հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա դա, անշուշտ, սխալ կլինի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա։ Իհարկե, կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ … Read more