Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու դատավարության շրջանակներում հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը

Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների շինծու դատավարության հերթական նիստը, այսօր հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Հարությունյանը խոսել է 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցելու մասին։ Նա ասել է, որ 2020 թվականին ցանկանում էր բանակցել Ադրբեջանի հետ և վերջնական համաձայնության հասնել։ Հաջորդ դատական նիստը … Read more

Բաքվի դատարանում հարցաքննվել են Լևոն Մնացականյանը և Դավիթ Իշխանյանը

Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ շինծու դատական գործի շրջանակներում հարցաքննվել են  ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Վերջիններիս փոխանցմամբ՝ նիստի ընթացքում Դավիթ Իշխանյանը վերահաստատել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրման գործողությանը՝ նշելով, որ նա գործել է Աշոտ Ղուլյանի վաշտի կազմում: Շինծու դատավարության հաջորդ նիստը … Read more

Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց․ Մանե Թանդիլյան

Բաքվի բանտում գտնվող լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց․ սոցցանցի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է բաժանմունքում։ Իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են Ալիևի համար սուրճ դնելով», – գրել է Թանդիլյանը։

Բաքվի դատարանում Բակո Սահակյանի մասնակցությամբ տեսանյութ են ցուցադրել, Սահակյանը հարցաքննվել է

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր դատարանում հարցերին է պատասխանել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Սահակյանն ասել է, որ 1993 թվականի հունիսից ի վեր եղել է  թիկունքի ծառայությունների շտաբի պետը։ Դատարանում ցուցադրվել է Բակո Սահակյանի մասնակցությամբ տեսանյութ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ցուցադրված տեսաձայնագրությունում Բակո Սահակյանը … Read more

Նա պապ դարձավ առանց թոռնուհուն տեսնելու. Ռուբեն Վարդանյանի որդի

Global news-ն անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվեղ հայ ռազմաքաղաքական գերիներին, ու գրել, որ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայ քրիստոնյա բարերարի՝ Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է, որ ոչ ոք ապահով չէ՝ ընդգծելով, որ իր հայրը դարձել է էթնիկ զտման զոհ։ Ռուբեն Վարդանյանը, ով համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ներկայումս Բաքվում դատվում է 42 մեղադրանքով։ Նրա … Read more