Պերմի հայկական եկեղեցին. առաջին խաչքարը և զանգերի ղողանջը
01 Հոկտեմբերի 2025, 19:55 Պերմում կառուցվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու տարածքում տեղադրվել է առաջին խաչքարը։ Ապագայում նախատեսվում է տեղադրել ևս մի քանի հուշարձան-խաչքարեր։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին, տեղադրվել էին եկեղեցու զանգերը, որոնք ազդարարել են շինարարության հերթական փուլը։