Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բախվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր

Մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Սեյրան Գ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment