A Haber. Ստամբուլի մետրոյում գնացքը դուրս է եկել գծերից

Ստամբուլի մետրոյում գնացքը դուրս է եկել ռելսերից։ Ուղևորներին տարհանում են թունելով, և դեռևս վիրավորների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ի երեկոյան՝ քաղաքի ասիական կողմի Բոստանջը շրջանում գտնվող M4 գծում։ Գնացքը Քադըքյոյի քաղաքապետարանից ուղևորվում էր Սաբիհա Գյոքչեն օդանավակայան։ Վթարի պատճառը հետաքննվում է։

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում

Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և … Read more

3․1 մագնիտուդով երկրաշարժ․ ցնցումներ են արձանագրվել Գեղարքունիքի բնակավայրերում

Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և … Read more

Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դրանց վրա, իսկ հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին․ կան վիրավորներ

Հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Նարեկ Կ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դրանց վրա, իսկ այդ պահին հանդիպակաց ուղղությամբ ընթացող Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Թ.-ն, տեսնելով դեպի իրեն եկող «ՎԱԶ … Read more

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Հունիսի 19-ին՝ ժամը 11:56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած։ … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-19-ը

Բացահայտվել է 145 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, բնակարանային գողության,  3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների … Read more

Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ

Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ … Read more

Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը

Հունիսի 18-ին՝ ժամը 13։04-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:51-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է խոտածածկույթ:

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ – Tsayg

Հունիսի 17-ին՝ ժամը 12:12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Պարզվել է, որ դպրոցական երեխաներին … Read more

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին. կան տուժածներ

Հունիսի 16-ին՝ ժամը 20։57-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volvo» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը մահացել է։ Փրկարարները «Mercedes-Benz»-ի վարորդի մարմինը դուրս են … Read more