A Haber. Ստամբուլի մետրոյում գնացքը դուրս է եկել գծերից

Ստամբուլի մետրոյում գնացքը դուրս է եկել ռելսերից։ Ուղևորներին տարհանում են թունելով, և դեռևս վիրավորների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ի երեկոյան՝ քաղաքի ասիական կողմի Բոստանջը շրջանում գտնվող M4 գծում։ Գնացքը Քադըքյոյի քաղաքապետարանից ուղևորվում էր Սաբիհա Գյոքչեն օդանավակայան։ Վթարի պատճառը հետաքննվում է։

Leave a Comment