Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան

Հունիսի 22-ին՝ ժամը 06։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում այրվում է ավտոտնակ․ ներսում կա ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։37-ին։ Ավտոտնակում այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենան, և ջերմահարվել կից կայանած … Read more

Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ … Read more

Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի տեղափոխվել … Read more

Արտենի գյուղի մոտակայքում բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ

Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և ինը տուժած։

Գեղարքունիքի մարզում անչափահաս տղա է ջրահեղձ եղել

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված գետում … Read more

Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել  են Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Ն․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սեյրան Պ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի և ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, … Read more

Երևանում «Chevrolet»-ը տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան Ավան-Առինջ թաղամասում՝ «Այգի» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը։ Երեք բետոնե էլեկտրասյուն տապալվել է՝ փակելով նաև ճանապարհի երթևեկելի գոտիները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Աշտարակի խճուղում բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը. կա տուժած

Երեկ՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Մայիս Խ․-ի վարած «BMW» մակնիշի և 43-ամյա Արմեն Գ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  «Chevrolet»-ի անչափահաս ուղևորը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ … Read more

Երեկ տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել

Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։ Այս մասին հայտնում են Նոյեմբերյանի համայնքապետարանից: Առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։ Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման … Read more

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Հունիսի 20-ին՝ ժամը 18։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հինգ քաղաքացի Գառնի գյուղի քարերի սիմֆոնիայի մոտ անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն իրականացրել են գետանցում և գետի մյուս ափից դուրս են … Read more