Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան Ավան-Առինջ թաղամասում՝ «Այգի» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը։ Երեք բետոնե էլեկտրասյուն տապալվել է՝ փակելով նաև ճանապարհի երթևեկելի գոտիները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։