Աշտարակի խճուղում բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը. կա տուժած

Երեկ՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Մայիս Խ․-ի վարած «BMW» մակնիշի և 43-ամյա Արմեն Գ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  «Chevrolet»-ի անչափահաս ուղևորը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է տուժածի ինքնությունը։

Leave a Comment