Հուլիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղում այրվում է չոր խոտածածկ տարածք և կրակը մոտենում է տանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսյան գյուղի Սարգիս Սարգսյան փողոցի 10-րդ տանը։ Այրվել է բակի խոտածածկ տարածքը, բակում գտնվող փայտե արկղերը և մոխրակույտի է վերածվել բակում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են տան և ավտոմեքենայի սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։