Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

20 Օգոստոսի, 2026 Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում․ «Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ»։

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու առաքելություն․ Կայա Կալաս

Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի ու … Read more

Եվրոպական հանձնաժողովի նախագահը Հայաստան կայցելի

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակությունը նախատեսում է այցելել Հայաստան հուլիսի 1-ին, ըստ Politico-ի, փոխանցում է «Комсомольская правда»-ն։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից ուժեղ և մշտական ​​ճնշման տակ: Այս այցը նախատեսված է հստակ ուղերձ հղելու համար. Եվրոպան ձեզ հետ է», – անանուն մեկնաբանել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։ Այս … Read more

Ըստ Ռուբիոյի՝ Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց

Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։ «Երեկ ստորագրեցի համաձայնագիր, որը ստեղծում է TRIPP ուղին։ Այն երկու երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին, կտրամադրի արտակարգ հնարավորություններ՝ հիմնված նրանց ինքնիշխանության վրա»,-նշել է Ռուբիոն։