Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից

Տավուշի Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից։ Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը «Ազատությանը» հայտնել է, որ տուժածը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն իրականացրել են ոտնաթաթի անդամահատում։ Պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։    

Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի … Read more

Պայթյուն Երևանում․ կա տուժած • Tribune.am

Մարտի 5-ին, ժամը 07։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ կա մեկ տուժած։

Պայթյուն՝ Մոսկվայի մետրոյում – Yerevan Today

19 Փետրվարի, 2026 Մոսկվայի մետրոյի «Բուտովսկայա» գծի վագոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Հրապարակված կադրերում երևում է ծխով լի գնացքը, որը ժամանում է կայարան, որին հաջորդում է պայթյուն։ Մետրոյի կայարանները, այդ թվում՝ Բունինսկայա Ալեյան, փակ են եղել։ Ուղևորներին կոչ են արել լքել վագոնները և շարունակել իրենց ուղևորությունը այլ միջոցներով։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Պայթյուն Թալինում՝ հրդեհի բռնկմամբ – Yerevan Today

16 Փետրվարի, 2026 Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական … Read more

Պայթյուն՝ Թալինի բենզալցակայանում. այրվում են պահեստային բաքեր և բեռնատար

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով այրվում է պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է … Read more

Արցախցի միայնակ մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ, հայտնվում է փողոցում. պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը. Նժդեհ Իսկանդարյան

12 Փետրվարի, 2026 Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրում է․ «2023թ. ՎՔՆ պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքների կարգավիճակի չլուծված լինելը արդեն բերել է կոնկրետ ողբերգության․ միայնակ մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ, երկու ամիս է չի կարողանում վճարել տան վարձը և այսօր հայտնվում է փողոցում։ Իր աշխատանքով հազիվ է ապահովում սննդի նվազագույն կարիքները։ Սա ՀՀ կառավարության անգործության ուղիղ … Read more

Իսլամաբադի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ

Իսլամաբադի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, վիրավորվել՝ 169-ը, հայտնել է շրջանային վարչակազմի ներկայացուցիչը։ Իսլամաբադի մայրաքաղաքային տարածքային ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ դեռ վաղ է որոշել պայթյունի բնույթը: Նա, սակայն, նշել է, որ բոլոր նշանները վկայում են, որ դա մահապարտի կողմից իրականացված ահաբեկչություն է:

Մարտունի քաղաքի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն

Փետրվարի 1-ին, ժամը 10։44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանում, … Read more

Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 55 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել նշված շենքի 18-րդ բնակարանում՝ գազի արտահոսքի պատճառով, ինչի հետևանքով վնասվել են տան լուսամուտների մի մասը և դռները։ … Read more