ՀՀ և Ուկրաինայի արտգործնախարարները անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի
Մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։