«Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, կան ձերբակալվածներ

Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կան ձերբակալվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին կոմիտեից։ Այս պահին 8 անձ է ձերբակալված։ Կոմիտեից հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ներկա էր երկու անգամ ավել քաղաքացի, քան «ՔՊ»-ի հանրահավաքին

Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ներկա էր 8500 քաղաքացի երկու անգամ ավել, քան «Քաղաքացիական պայմանագր»-ի հանրահավաքին:  Երեկ՝  մայիսի 26-ին Վանաձորում կայացած հանրահավաքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին եկել էր Վանաձորի համար ռեկորդային թվով մարդ: Ըստ դիտորդների կատարված հաշվարկի՝  հանրահավաքին մասնակցել է շուրջ 8500 քաղաքացի: Համեմատության համար, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նշել է, որ ըստ ստույգ տվյալների, մայիսի 20-ին … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կասկածվում են ընտրակաշառք բաժանելու մեջ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության … Read more

Այլևս որևէ չինովնիկ մատ թափ տալով չի խոսելու ժողովրդի հետ. «Ուժեղ Հայաստան»

Այսօր Նիկոլ Փաշինյանը հատեց բոլոր սահմանները։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը մետրոյում թիրախավորեց արցախցի կնոջը՝ իր երեխայի հետ։ Այսօր նա թիրախավորեց նաև բուժաշխատող Արփինե Սողոյանին, ով անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հաջորդ զոհը։ Սիրելի՛ հայրենակիցներ, հասկացեք, թե ինչ է կատարվում։ Մեզանից արդեն խլում են կարծիք արտահայտելու իրավունքը, խոսքի ազատությունը, … Read more

Խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում: Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները խուզարկվել են. կան նոր ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առնչվող ընտրակաշառքի դեպքի մասին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ: Թե քանի հոգի է ձերբակալվել և ովքեր են նրանք, Հակակոռուպցիոնը չի նշում: Հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացրել է՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը կասկածվում է ընտրակաշառք բաժանելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հանդիպումը Խնձորեսկի բնակիչների հետ

Նախընտրական քարոզարշավի 2-րդ օրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպել են Խնձորեսկ գյուղի բնակիչների հետ և քննարկել գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։ Գյուղացիները բարձրաձայնել են հատկապես ոռոգման ջրի սակավության, գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության, բերքի իրացման դժվարությունների և անասնապահության զարգացման հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական աջակցության ծրագրերի արդյունավետությանը: Կարևորվել է այնպիսի … Read more

Այս պահին ընթանում է ԿԸՀ նիստը

Այս րոպեներին ընթանում է ԿԸՀ նիստը։ Վիճակահանությամբ որոշվելու է, թե քաղաքական ուժերը որ համարների ներքո են լինելու քվեաթերթիկում։ Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ-ում օրենքի ուժով գրանցվեց։