«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները

Այսօր՝ ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննելու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով համատարած և համակարգային խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում։ ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի … Read more

Հրապարակված թվերը չեն արտացոլում իրականությունը. «Ուժեղ Հայաստան» դաշինքի շտաբը իրավաքաղաքական գնահատական է պատրաստում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ հրապարակված տվյալները չեն կարող ներկայացնել իրական և ամբողջական պատկերը՝ առանց համակողմանի վերլուծության և իրավաքաղաքական գնահատականի։ Դաշինքի շտաբից տեղեկացրել են, որ ներկայում իրականացվում է իրավիճակի մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա կներկայացվեն պաշտոնական դիրքորոշումն ու հետագա գործողությունների ծրագիրը։ Դաշինքի մամուլի խոսնակ Մարիաննա Ղաղրամանյանի խոսքով՝ նախընտրական գործընթացն ուղեկցվել է դաշինքի առաջնորդ … Read more

Սա հերթական անշնորհքությունն է, որ արել են մեր դաշինքի նկատմամբ․ Սամվել Կարապետյան 

Մենք քվեարկել ենք հանուն լեգիտիմ իշխանություն ձևավորելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդառնան անվճար. Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Երեկվա բանավեճի քաղաքական հարցերի ու այդ մեկ անձի ստեղծած աղմուկի մեջ աննկատ մնաց այս չափազանց կարևոր տեղեկությունը` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ՋՈւՐԸ ԱՆՎՃԱՐ կդարձնի։ Սոցիալապես խոցելի այս շերտի համար աջակցության այս նախաձեռնությունը կիրականացվի «Աղքատության հաղթահարման» պետական հիմնադրամի շրջանակներում։ Հիշեցնեմ, … Read more

Ընտրակաշառքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, կան ձերբակալվածներ • Tribune.am

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի. News.am • Tribune.am

Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հրավիրված փոփոխության հանրահավաքը, գրում է News.am-ը։ Ըստ դիտորդների՝ տարբեր հաշվարկներով դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 80,000 մարդ: Կայացած հանրահավաքը Հայաստանում իր թվաքանակով վերջին 8 տարիների ամենամարդաշատ հանրահավաքն էր:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, կան ձերբակալվածներ

Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կան ձերբակալվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին կոմիտեից։ Այս պահին 8 անձ է ձերբակալված։ Կոմիտեից հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ներկա էր երկու անգամ ավել քաղաքացի, քան «ՔՊ»-ի հանրահավաքին

Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ներկա էր 8500 քաղաքացի երկու անգամ ավել, քան «Քաղաքացիական պայմանագր»-ի հանրահավաքին:  Երեկ՝  մայիսի 26-ին Վանաձորում կայացած հանրահավաքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին եկել էր Վանաձորի համար ռեկորդային թվով մարդ: Ըստ դիտորդների կատարված հաշվարկի՝  հանրահավաքին մասնակցել է շուրջ 8500 քաղաքացի: Համեմատության համար, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նշել է, որ ըստ ստույգ տվյալների, մայիսի 20-ին … Read more