39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ զենք և զինվորական այլ պարագաներ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մյասնիկյան գյուղի 39-ամյա բնակիչը թմրամիջոց և ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ կարճեցված մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, հակագազեր և զինվորական այլ պարագաներ: Կազմված … Read more

Ճանապարհային իրադվիճակը Հանրապետությունում

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:Iravaban.net-ը տեղեկանում է Ճանապարհային դեպարտամենտից։ Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Սպիտակի, Ախուրյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը … Read more

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

Փետրվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով արդեն ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիում նա փետրվարի 4-ին  կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Աբու Դաբի է մեկնում նաև Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ մասնակցելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

Թեհրանում տեղակայված SNN լրատվական գործակալությունը հաղորդել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից Վաշինգտոնի հետ միջուկային հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու հրամանագրի մասին։ Այսօր ավելի վաղ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը ուշադիր ուսումնասիրում է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների կառուցվածքը՝ կենտրոնանալով պատժամիջոցների վերացման և ազգային շահերի առաջխաղացման վրա՝ ընդգծելով դիվանագիտական ​​գործընթացի նկատմամբ զգույշ և … Read more

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

Փաստաբան Արսեն Բաբայանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի անունից ուղերձ է փոխանցել։ «Սիրելիներ, Շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է։ Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։ Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, … Read more

Առաջաիկա օրերին հնարավոր է՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպեն

Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև բանակցություններ հնարավոր են առաջիկա օրերին. իրանական Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության  աղբյուրը։ Հաղորդվում է, որ բանակցություններին իրանական կողմից կմասնակցի երկու պաշտոնյա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ժամանակը և վայրը դեռևս որոշված ​​չեն։ Երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ … Read more

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտնել է. «Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել, կկայանա թե ոչ ժողովը, քանի-որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ երկրից բացակայելու արգելք ունեն, հետևաբար Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել: … Read more

Մադլենա Մարգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր հրաման է ստորագրել, որի համաձայն Մադլենա Մարգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնում։ Iravaban.net-ը ավելի վաղ հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ նախագահին է առաջարկել Մադլենա Վահրամի Մարգարյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու … Read more

2024-ի համեմատ՝ 2025-ին ուսումնական հաստատություններում բռնությունների ու դրամահավաքների դեպքերն էական աճ չեն գրանցել. Կրթության տեսչական մարմնի ղեկավար

2026 թվականի համար առաջնահերթ է հոգեբանների, ուսուցչի օգնականի աշխատանքների դիտարկումը, որովհետրև ժամանակակից աշխարհում բուն ուսուցչի աշխատանքից բացի՝ անհրաժեշտ է նաև ամբողջ մանկավարժական աշխատակազմի պատշաճ աշխատանքը։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։ Ըստ նրա՝ ուսուցչի օգնականները պետք է իրականացնեն սովորողների ուսումնառության խնդիրների դիտարկում և համապատասխան վերլուծություն … Read more

Սուրեն Պապիկյանը ընդունել է Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:  Iravaban.net-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր … Read more