Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը
Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Խաղաղության խորհուրդը ողջունել է Հայաստանին որպես կազմակերպության հիմնադիր անդամ։ «Խաղաղության խորհուրդը ողջունում է Հայաստանին որպես մեր զարգացող միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ»,- ասված է կազմակերպության սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։
Փետրվարի 5-ին կշարունակվի բաց դատավարությունը՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի դեմ «դատավարությունը»: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Բաքվի զինվորական դատարանից ստացված տեղեկությունը։
Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին: Ցուցադրությունը եռակողմ համագործակցության արդյունք է, որը ներկայացնելու է «Պեպո» ֆիլմի ստեղծման հետ կապված Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերը, այդ թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի արխիվում պահվող ֆիլմի … Read more
Ռուսաստանից ռուբլի և ոսկե շեղանակների արտահանումը նախատեսվում է խստացնել, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով նախագահի համապատասխան հրամանագրի նախագծին, որը դեռ չի հրապարակվել։ Գործակալության տվյալներով, նախատեսվում է, որ ֆիզիկական անձինք 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կարող են ռուբլի արտահանել՝ մինչև 10 000 դոլարի համարժեքը, միայն միջազգային օդանավակայանների միջոցով, հայտ ներկայացնելով գումարի ծագման աղբյուրն ու նախատեսվող օգտագործումը։ Եթե … Read more
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է. Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել։ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերի մասին՝ գնալ սովորել Թուրքիայում «միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային … Read more
Հայ Առաքելական Եկեղեցու Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի ուղերձը հայ իրավաբաններին. «Սույն ուղերձով դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում, և հատկապես Հայաստանի Հանրապետությունում գործող հայ իրավաբանական միություններին։ Ձեզ ընկալում եմ ոչ միայն որպես տարբեր պետությունների իրավական համակարգերում գործող առանձին անհատներ, այլև՝ որպես համահայկական շահերի պաշտպանության գիտակցումով առաջնորդվող, արժեքային ընդհանրությամբ միավորված մեկ ամբողջական համայնք։ Ցավով և … Read more
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Այգեպատ գյուղում վարձակալած տանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ շշալցնում և վաճառում է կեղծ խմիչք։Նույն օրը ոստիկաններն այցելեցին Այգեպատ։ Ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է‚ 41-ամյա տղամարդը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել կեղծ խմիչքն ու կեղծ դրոշմանիշները։Արարատի մարզային … Read more
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր գյուղի 44-ամյա բնակիչը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հասցեներից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել: Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի նշված հասցեում գտնվող ավտոտնակի տարածքում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» … Read more
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով՝ տարանցիկ ճանապարհով ուղարկված հացահատիկով վագոնները հասել են Հայաստան։ Ադրբեջանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է հասցվել հացահատիկով լի 25 վագոն՝ ընդհանուր 1746 տոննա քաշով։ Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել հացահատիկի 285 երկաթուղային վագոն (մոտավորապես 19,900 տոննա հացահատիկ): Նշենք, որ Ռուսաստանից հացահատիկով վագոններ Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել փետրվարի 1-ին։