«Առաջին ձմեռը առանց քեզ». Արա Դեղտրիկյանի դստեր հուզիչ գրառումը՝ լուսահոգի հայրիկի մասին

Նախորդ տարվա մարտի 18-ին կյանքից հեռացավ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Կյանքի վերջին տարիներին նա պայքարում էր քաղցկեղի դեմ։ Հոր մահից հետո նրա դուստրը՝ Մանանը, պարբերաբար դերասանի մասնակցությամբ արխիվային լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, հանդես գալիս գրառումներով։ Այս անգամ Մանանը գրել է. «Առաջին ձմեռը առանց քեզ։ Առաջին Նոր տարին»։

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

Զանգվածային հոսանքազրկումներ Հանրապետության տասնյակից ավելի բնակավայրերում որոնք են՝ Վայոց ձորի մարզ՝  Ելփին, Շաղափ, Ողջաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Գլաձոր, Վերնաշեն, Բերքանուշ, Մալիշկա, Եղեգնաձոր։ Կոտայքի մարզ՝ Ջրվեժ, Պտղնի, Գառնի, Զորավան, Եղվարդ, Նոր Արտամետ, Մեղրահովիտ, Տանձուտ, Նոր Արտագերս։ Տավուշի մարզ • գ. Նորաշեն • գ. Մովսես • ք. Բերդ • գ. Պառավաքար • գ. Վարագավան • գ. Կոթի • … Read more

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման եւ տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ակցիաներ են: Իրանը պարբերաբար բախվում է սոցիալլական բողոքի այդ ալիքներին, ինչը ունի բնականաբար միանգամայն օբյեկտիվ հիմքեր, որովհետեւ պատժամիջոցների ներքո գտնվող երկրի տնտեսական վիճակն իհարկե հեշտ չէ: Միեւնույն ժամանակ, անկասկած է նաեւ, որ Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին այն … Read more

Ամրակապված վարելն իրավագիտակցություն է, հոգատարություն

Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է՝ ամրակապված վարելն իրավագիտակցություն է, հոգատարություն, որն արտահայտվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ։ Ամրագոտին վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է։ Մի՛ մոռացեք ամրակապվել, մի՛ վտանգեք ձեր և ձեր մտերիմների կյանքը։

Իրանի ժողովուրդը շատ լավ գիտի «փրկության» ամերիկյան գաղափարը՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

 Իսլամական հեղափոխության առաջնորդի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Իրանի անվտանգությանը կեղծ պատրվակներով մոտեցող ցանկացած միջամտողական ձեռք կկտրվի նախքան երկիր հասնելը: Ուրբաթ օրը իր X էջում գրառման մեջ կոնտր-ադմիրալ Ալի Շամխանին գրել է. «Իրանի ժողովուրդը շատ լավ գիտի «փրկության» ամերիկյան գաղափարը՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա»։ «Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, այլ ոչ … Read more

Վարկառուից բացի ո՞վ կարող է տեղեկանալ վարկային պատմության մասին

Առանց վարկառուի համաձայնության վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Կենտրոնական բանկին, ինչպես նաև դատարանին` դատական որոշման հիման վրա։ Վարկառուի կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ նրա մասով դրամական պահանջներ՝ օրինակ տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ գործատուն` աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս:

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հարգելի քաղաքացիներ, Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու … Read more

«Երկու օր ծանր վիճակում գտնվելուց հետո շտապօգնությամբ տեղափոխվեցի հիվանդանոց». ինչ է պատահել Գևորգ Մկրտչյանին

Գևորգ Մկրտչյանը Ամանորի օրերին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին երգիչը գրառում է արել՝ հրապարակելով նաև տեսանյութ. «Այսպիսին էր իմ տարվա վերջին օրը։ Երկու օր ծանր վիճակում գտնվելուց հետո շտապօգնությամբ տեղափոխվեցի հիվանդանոց։ Այդ պահին միայն մի բան էի մտածում՝ թող հրաշք լինի, ու տարին չդիմավորեմ հիվանդ վիճակում։ Եվ ստացվեց այնպես, որ վերջին մեկ ժամում կարողացա ոտքի … Read more

Այրվել է Ամստերդամի՝ Վոնդելկերկ 150-ամյա եկեղեցին

Ամանորի գիշերը  այրվել Ամստերդամի կենտրոնում գտնվող Վոնդելկերկ 150-ամյա եկեղեցին։ Հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը 1-ի սահմաններում և արագորեն տարածվել։ Ըստ հաղորդվում տվյալների՝ եկեղեցին վերականգնման ենթակա չէ։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Վոնդելկերկ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին։ Այն մեկ դարից ավելի ծառայել է որպես կաթոլիկ եկեղեցի։ Վերջերս շենքն օգտագործվել է արարողակարգային միջոցառումների համար։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱԼԻՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի եւ տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և … Read more