Տեսանյութ. Գարեգին Երկրորդը ներկա է Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը. Արամ և Արմեն Սարգսյանները համբուրեցին Կաթողիկոսի աջը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցում է սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը։ Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Սպարապետի հոր հոգեհանգստի կարգը կատարել է տիրադավ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյանները խոնարհվել ու համբուրել են Վեհափառ Հայրապետի աջը։ Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեով մասնակցել է … Read more

Բաքվի ջարդերից երեսունվեց տարի անց. ՀԲԸՄ

Բաքվի ջարդերից երեսունվեց տարի անց ՀԲԸՄ-ն հիշում և մեծարում է էթնիկ բռնությունից տուժած հարյուրավոր հայերին և այս ատելության պատճառով տեղահանված հարյուր հազարավոր այլ մարդկանց։ 1990 թվականի հունվարի 12-19-ը հայ քաղաքացիների դեմ սանձազերծված ահաբեկչական ծրագրված արշավը փաստացիորեն ոչնչացրեց կենսունակ և պատմված սփյուռքի համայնքը։ Մինչ օրս հայ ժողովրդի ուժն ու դիմացկունությունը շարունակում են անսասան մնալ դժվարությունների առջև։

Բաքվի հայկական ջարդերը. 1990 թվականի հունվարի 13

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 ազգությամբ հայ քաղաքացիական անձի՝ երեխաների, կանանց, ծերերի։ Մոտ 250,000, ովքեր աշխատել և ծաղկեցրել էին Բաքուն, մի քանի օրվա ընթացքում կորցրեցին իրենց ողջ ունեցվածքը և մազապուրծ հասան Թուրքմենստան։ Հայերի տներում բնակեցվեցին Հայաստանից հեռացած ադրբեջացիները, ովքեր իրենց գույքի համար արդար փոխհատուցում էին … Read more

Թրամփի ուղերձն՝ իրանցի ցուցարարներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց Իրանում ցուցարարներին գրավել կառավարական շենքերը և ասաց, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները մինչև ցուցարարների «անիմաստ սպանությունները» չդադարեն։ «Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք կառավարական շենքերը։ Պահպանեք մարդասպանների և բռնաբարողների անունները։ Նրանք ծանր գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները … Read more

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է «գրին քարտի» խաղարկությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Այդ մասին ասված է ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։

Մոտ 2000 մարդ զոհվել է Իրանում բողոքի ցույցերի ժամանակ

 Reuters գործակալությունը հայտնում է, որ Իրանը պաշտոնապես հաստատել է՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը՝ պնդելով, թե «ահաբեկիչներն» են մեղավոր քաղաքացիական անձանց և անվտանգության աշխատակիցների մահվան համար։ Պաշտոնյան չի ցանկացել ներկայանալ։

Սա պատերազմ է. պատերազմում զոհեր լինում են. Ռեզա Փահլավի

Սա պատերազմ է, և պատերազմում զոհեր լինում են,- այս մասին հայտարարել է Իրանի թագաժառանգ  Ռեզա Փահլավին՝ հաղորդավարի հարցին պատասխանելիս՝ արդյոք նա պատասխանատվություն չի կրում իրանցիներին ուղիղ մահվան ուղարկելու համար: Նրա խոսքով՝ մահվան ցուցանիշը նվազեցնելու համար պետք է գործողություններ անել և պետք է պայքարել ազատագրության համար: «Ես չեմ մարդկանց խնդրել դուրս գալ փողոցներ և կռվել ռեժիմի … Read more

Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են բարենորոգման ծրագրին

Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը միանում է իր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին։ Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը ևս նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել:

Ոստիկանները հայտնաբերել են 222 կգ սիգ

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 50 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․  Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 13-ին տեղի է ունեցել ընդհանուր 50,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես` AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 50,000,000,000 դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է, իսկ պահանջարկը՝ 161,474,100,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի … Read more