34-ամյա և 36-ամյա երկու երիտասարդները գողացել են շենքերից մեկի բակում կայանված էլեկտրոմոպեդը

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 19-ի ժամը 20-ից փետրվարի 20-ի ժամը 10.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր էլեկտրոմոպեդը՝ պատճառելով 600 000 դրամի վնաս։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 34-ամյա և … Read more

Իրանի նախագահին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը. Պապիկյան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին եմ փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։ Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Քննարկել ենք Հայաստան-Իրան … Read more

Ադրբեջանը Մարտունիում քանդել է Երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի հուշահամալիրը

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Գրել է ֆյսբուքյան օգտատեր Արտակ Մկրտչյանը։

15-ամյա աղջիկը փետրվարի 23-ին Գյումրու Անատառավան թաղամասի տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Սամվել Կարապետյանը կհրաժարվի Կիպրոսի և ՌԴ քաղաքացիություններից․ կունենա միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը կունենա միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն։ Երբ կալանքից ազատվի, նա կհրաժարվի Կիպրոսի և ՌԴ քաղաքացիություններից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ «Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալը Սամվել Կարապետյանի որոշումն է։ Նրանք (գործող իշխանությունները-խմբ.) վախենում են Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։ Նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու … Read more

Յուրաքանչյուր գործ դառնում է մեր կյանքի մի մասնիկը, և հեռանալով աշխատավայրից, մենք երբևէ դրանից չենք կտրվում․ Աբգար Պողոսյան

«Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» Հատուկ նախագծի շրջանակներում Iravaban.net-ի զրուցակիցը «Պողոսյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Աբգար Պողոսյանն է։ Նա պատմել է գրասենյակի որդեգրած քաղաքականության, փաստաբանի գործունեության, տարիների ընթացքում ձևավորված վստահության մասին: -Պարոն Պողոսյան, խնդրում եմ պատմեք «Պողոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության մասին, հիմնականում ի՞նչ ոլորտով եք մասնագիտացված և ի՞նչ գործեր եք վարում։ Շուրջ հինգ տարի … Read more

Բարձր վարկանիշ ունեցող բուհերի շրջանավարտները կազատվեն պարտադիր զինծառայությունից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ։ Փոփոխությունը վերաբերում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորող ՀՀ քաղաքացիների տարկետմանը և զինվորական ծառայությանը։ Առաջարկվող փոփոխությամբ տարկետում ստացած և … Read more

Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա ընդհանուր մակերեսով երկու հողամաս. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի օգոստոսի 2-ին հայցադիմում է … Read more

Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին

2026 թվականի փետրվարի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց հետ տեսակցության եկած փաստաբանին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում փաստաբանի պայուսակից՝ փաստաթղթերի տակից, հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ, սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակում։ Ներարկիչի մեջ առկա է եղել 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, … Read more

Առաջիկա շաբաթ օրերին հաշվառման-քննական ստորաբաժանումներում կանցկացվեն վարորդական գործնական քննություններ

Հերթերը նվազեցնելու նպատակով՝ ՆԳ նախարարի հանձնարարականով, ՆԳՆ Հաշվառման-քննական ստորաբաժանումները փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին (փետրվարի 28, մարտի 7, 14, 21 և 28) քաղաքացիներին կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ։