Սամվել Կարապետյանը կհրաժարվի Կիպրոսի և ՌԴ քաղաքացիություններից․ կունենա միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը կունենա միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն։ Երբ կալանքից ազատվի, նա կհրաժարվի Կիպրոսի և ՌԴ քաղաքացիություններից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալը Սամվել Կարապետյանի որոշումն է։ Նրանք (գործող իշխանությունները-խմբ.) վախենում են Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։ Նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է փոփոխություններ՝ իր դեմքով»,- նշել է Կարապետյանը։

Leave a Comment