Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է նոր դատավորի

Գարեգին Բ կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։

Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ ործը նախկինում քննող դատավոր Հակոբ Մանուկյանն օգոստոսի 7-ին ինքնաբացարկ էր հայտնել։ Նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։

Զոհրաբյանի խոսքով, Մանուկյանը հանդիսացել է նաև փաստաբան և փաստաբանական արտոնագիրը տրվել է Արա Զոհրաբյանի կողմից և համարել է, որ սա կարող է կասկած առաջացնել և  բացարկի հիմք է։  «Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին։․․․Միայն այն փաստը, որ դատավորը դատելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, արդեն կաշկանդող հանգամանք է»,- ասել էր Զոհրաբյանը։

Leave a Comment