Թրամփը կշարունակի «խաղաղության համաձայնագրեր կնքել» և կարգավորել ռազմական hակամարտությունները՝ չնայած Նոբելյան կոմիտեի որոշմանը. Սպիտակ տուն

Թրամփը կշարունակի «խաղաղության համաձայնագրեր կնքել» և կարգավորել ռազմական հակամարտությունները՝ չնայած Նոբելյան կոմիտեի որոշմանը: Այս մասին հայտնել է  է Սպիտակ տունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակին: 2025թ. Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու համար։