Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում կցուցադրվի Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը

25 Մայիսի 2025, 19:30 Մայիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում «Երիտասարդություն. Թատրոն. Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կցուցադրվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը։ Ներկայացման ռեժիսոր Նարինե Գրիգորյանը թարմ հայացք է հաղորդում Գի դը Մոպասանի ստեղծագործությանը՝ այն լցնելով հումորով և երգիծանքով: Սյուժեն ծավալվում է 1870 թվականին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ Նշենք, որ Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության … Read more

Անապայում Տիգրան Թանդիլյանի մասնակցությամբ տեղի կունենա «Կիթառի երեք կողմերը» համերգը

25 Մայիսի 2025, 18:05 Մայիսի 25-ին Անապայում տեղի կունենա «Կիթառի երեք կողմերը» համերգը՝ միջազգային մրցույթի դափնեկիր Տիգրան Թանդիլյանի մասնակցությամբ։ Երաժիշտների ծրագիրը ծավալուն է։ Նրանք հանդես կգան տարբեր կիթառներով՝ դասական, ռուսական 7 լարանի։ Հայ երաժիշտը կնվագի դասական և ռուսական 7 լարանի կիթառով։ Տիգրան Թանդիլյանը միջազգային մրցույթների, Նիժնի Նովգորոդի միջազգային մրցույթի երկու անվանակարգերի և երկու հատուկ մրցանակների … Read more

Կաննում ներկայացվել է Արամ Հովհաննիսյանի «Զգուշացի՛ր սպասավորից» ֆիլմը. գլխավոր դերում Ժան Ռենոն է

25 Մայիսի 2025, 17:15 Պրոդյուսեր Արամ Հովհաննիսյանի՝ «Զգուշացի՛ր սպասավորից» ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս հունիսին։ Կաննի կինոշուկայում ֆիլմը վաճառվել է մի շարք արտասահմանյան մատակարարների։ Ռուսական վարձույթում ֆիլմը կթողարկվի «Զգուշացի՛ր սպասավորից» վերնագրով (բնօրինակը՝ «The Butler», այսինքն՝ պարզապես «Սպասավոր»): Հեռուստադիտողներին սպասվում է կատակերգական մարտաֆիլմ, որի կենտրոնում Ժան Ռենոյի կերտած կերպարն է՝ նախկին հրամանատարը, որը որոշել է ապրել խաղաղ … Read more

Կինոյի տանը 7 օր շարունակ հանդիսատեսը եվրոպական կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշները վայելելու հնարավորություն կունենա

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը: «Այսօր հերթական անգամ ներկա ենք Հայաստանում ավանդական դարձած, մեր մշակութային ներկապնակը հարստացնող Եվրոպական ֆիլմերի փառատոնի բացմանը: Այս նախագիծը … Read more

Ռեժիսոր Աննա Մելիքյանը դարձել է «Միֆոլոգիա» նախագծի առաջին թողարկման հերոսուհին

25 Մայիսի 2025, 16:25 Թողարկվել է «Միֆոլոգիա» նոր մեդիա նախագծի առաջին թողարկման թիզերը, որի շրջանակներում ռուս դերասան Եվգենի Ցիգանովը, հայտնի հյուրերն ու ուսանողները խոսում են կինոյի մասին: Առաջին թողարկման հերոսուհին հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանն է: Հաղորդավարներն ու ուսանողները խոսել են մասնագիտության ընտրության, ստեղծագործական ճգնաժամերի և հեղինակային կինոյի մասին, ինչպես նաև ուսանողների հետ դիտել են նրանց … Read more

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Ժաննա Անդրեասյան

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։   Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական … Read more

Ռեժիսոր Աննա Մելիքյանն ընդգրկվել է կրթական ծրագրի մենթորների շարքում

25 Մայիսի 2025, 15:04 Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանն ընդգրկվել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության տարածաշրջանային կինեմատոգրաֆի աջակցության հիմնադրամի «Ամբողջական ցիկլի Կինոլաբորատորիա» դաշնային կրթական ծրագրի մենթորների թվում: Միջոցառումներն առաջինը կանցկացնի Նովոսիբիրսկը՝ մայիսի 26-ից հունիսի 1-ը: Յոթ օրվա ընթացքում մասնակիցներն անցնում են գաղափարից մինչև սեփական նախագծի ներկայացում:

«Զանգեզուր» պարային համույթը հաղթել է «Տաղանդների ժամանակը» փառատոնում

25 Մայիսի 2025, 13:14 Պսկովի հայ համայնքի «Զանգեզուր» պարային համույթը դարձել է մշակույթի և արվեստի բնագավառում Ռուսաստանի ազգային մրցանակի «Տաղանդների ժամանակը» փառատոնի հաղթող: Համույթը հաղթել է «Ժողովրդական պար» անվանակարգում:

«Գյուրջիև» անսամբլը Հունաստանում կներկայացնի «Զարթիր» ալբոմը

25 Մայիսի 2025, 12:20 Մայիսի 25-ին Սալոնիկի երաժշտության պալատում «Գյուրջիև» երաժշտական խումբը կներկայացնի իր «Զարթիր» ալբոմը։ Միջազգային ճանաչում ստացած անսամբլում ընդգրկված են հայկական ավանդական գործիքներ նվագող փայլուն երաժիշտներ: Անսամբլը վերաիմաստավորում է հայտնի մտավորական և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի երաժշտությունը։

Մեծ թատրոնի նոր բեմում կկայանա «Լուիզա Միլլեր» օպերան՝ Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ

25 Մայիսի 2025, 11:24 Մայիսի 23-25-ը Մեծ թատրոնի նոր բեմում տեղի կունենա ռեժիսոր Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ «Լուիզա Միլլեր» օպերայի ցուցադրությունը: «Այս օպերան մի տեսակ նախապատմություն է Ջուզեպպե Վերդիի հետագա սյուժետային շրջադարձերի, թեմաների, ստեղծագործական «քայլերի» և լուծումների համար։ Այստեղ սկիզբ են առնում դստեր և հոր հուզիչ հարաբերությունները, որոնք հետագայում զարգացում կստանան «Ռիգոլետտո»-ում, այստեղ առաջին անգամ գրվելու … Read more