Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Արվեստի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արվեստի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ արվեստագետներ և արվեստասեր հանրություն, ապրիլի 15-ին աշխարհը տոնում է Արվեստի միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականին, իսկ 2019 թվականից ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոների օրացույցում: Օրը խորհրդանշական է և կապված է Լեոնարդո դա Վինչիի հետ, որը, իրավամբ, համարվում է ստեղծագործական ինքնարտահայտման, … Read more

Միջոցառումներ՝ Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում

Ապրիլի 15-ն աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։ Նախաձեռնության նպատակը հանրային կյանքում արվեստի դերի կարևորումն ու ստեղծագործականության խթանումն է՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական գործընթացները: ԿԳՄՍ նախարարությունը Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ․ տեղի կունենան համերգային ծրագրեր, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ցուցահանդեսներ, բացօթյա արվեստի ակցիաներ, ինտերակտիվ նախագծեր … Read more

Ղազախստանի ԱԳ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Հյուրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի մշտական ցուցադրության սրահներում: Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը համալրած միջնադարյան հայկական փայտարվեստի … Read more

Վրացի իրավապաշտպանները բողոքում են Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան կենտրոն կառուցելու նպատակով կառավարություն ձեռնարկած քայլերի դեմ

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Թբիլիսիի կենտրոնում բնակվող 5 ընտանիքներից բռնի կերպով առգրավել նրանց պատկանող հողատարածքները՝ այդ տեղում Հեյադր Ալիևի անվան ադրբեջանական ազգային մշակութային կենտրոն կառուցելու նպատակով: Իրավապաշտպանները որոշումն անօրինական են համարում ու պատրաստվում են բողոքարկել այն: Հեյդար Ալիևի կենտրոն ունենալու պատվին արժանանալու համար անգամ սեփական երկրի քաղաքացիների իրավունքնե՞րն են ոտնահարում: Թեմայի շուրջ մանրամասներ է … Read more

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը։ Պատմական արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ Կառավարության որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող … Read more

Համերգ՝ նվիրված Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 88-ամյակին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 88-ամյակին նվիրված համերգին: Միջոցառումն անցկացվել է Ճարտարապետների միությունում. նվագախումբը ներկայացրել է հատուկ համերգային ծրագիր՝ նվիրված կոմպոզիտոր, թավջութակահար և լեգենդար կոլեկտիվի հիմնադիր Արտեմի Այվազյանի հիշատակին ու հայկական ջազի ակունքներին։ Համերգի գլխավոր հյուրն էր ճանաչված թավջութակահար Արտյոմ Մանուկյանը։ Արտյոմ Մանուկյանի և Դավիթ Մելքոնյանի կատարմամբ … Read more

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան. վարչապետ

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան. ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով պատմության թանգարանից, որտեղ ցուցադրվում է հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը:

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների աշխատակիցների հետ

Հայաստանի ազգային պատկերասրահում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների աշխատակիցների հետ՝ քննարկելու պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի բարեփոխումները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին թանգարանների ոլորտում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում։ Կատարված աշխատանքներից նախարարը կարևորել է «Թանգարանների մասին» օրենքի ընդունումը, որը հնարավորություն … Read more