Պատերազմի շեմի՞ն․ Թրամփի կտրուկ սպառնալիքը Թեհրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի Իրան է ուղարկվել ամերիկյան ռազմածովային ուժերի լայնածավալ խմբավորում՝ այն անվանելով ամենամեծը Վենեսուելայի ափերի մոտ իրականացված գործողությունից ի վեր, հայտնում է ամերիկյան ԶԼՄ-ները։  Ամերիկայի նախագահը կոչ է արել Թեհրանին անհապաղ սկսել բանակցություններ և կնքել համաձայնագիր, որը կբացառի միջուկային զենք ունենալու հնարավորությունը։ Նա նշել է, որ դիվանագիտական լուծման համար … Read more

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ամենակարևոր հարցերը. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի առցանց նիստի ժամանակ։ «Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել ամենակարևոր հարցերը, մասնավորապես՝ տարածքային  և Զապորոժյեի ատոմակայանի հարցերը։ Սակայն Կրեմլի հանրային արձագանքը ևս մեկ անգամ ցույց … Read more

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը Վրաստանում է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկկուսակցական պատվիրակությանը։   Կողմերը քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը, Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը:   ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամներն … Read more

Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կարող են Չինաստան այցելել առանց վիզայի, եթե այցը չի գերազանցում երեսուն օրը

Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումից հետո հայտարարվել է մի շարք արդյունքների մասին: Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կարող են Չինաստան այցելել առանց վիզայի, եթե այցը չի գերազանցում երեսուն օրը: Կողմերը նաև պայմանավորվել են մաքսատուրքերի նվազման մասին: Իսկ բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը հայտարարել է Չինաստանում մինչև 2030 թվականը 15 … Read more

Եվրամիության արտգործնախարարները Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են ընդունել

Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ ընդունել են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ՝ թիրախավորելով անհատների և կազմակերպությունների, որոնք ներգրավված են եղել հակակառավարական ցույցերի ճնշման մեջ: ԵՄ երկրների ԱԳ նախարարները Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն: Այս որոշմամբ միությունը ԻՀՊԿ-ն դասում է ալ-Քաիդայի, ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական պետության» շարքին: … Read more

ԵՄ-ն հրատապ օգնություն է պատրաստում Ուկրաինայի համար՝ էներգետիկ ենթակառուցվածքին ռուսական հարվածների ֆոնին. Կոս

Լուրերն Ուկրաինայից սարսափելի են: Այն, ինչ անում է Ռուսաստանը, պետական տեռոր է՝ հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ անդրադառնալով Ուկրաինայի էներգետիկ համակարգին ռուսական հարվածներին: «Արտաքին գործերի նախարարների հետ քննարկում ենք հրատապ օգնությունը։ Մենք ուղարկել ենք գրեթե 500 գեներատոր և պատրաստում ենք ևս 500-ը՝ հիվանդանոցների, ապաստարանների և կենսապահովման ծառայությունների էլեկտրամատակարարումն ապահովելու համար: Դրանց … Read more

Իրանի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Իրանի արտգործնախարարը հունվարի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա՝ հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է անշեղորեն ամրապնդել հարաբերություններն իր հարևանների հետ՝ հիմնվելով բարիդրացիության քաղաքականության և ընդհանուր շահերի վրա»,- նշել է պաշտոնյան: Ավելի վաղ Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Իրանի ԱԳՆ տվյալով՝ Աբբաս … Read more

«MELANIA». 20 օր առաջին տիկնոջ կյանքից կամ լռության մեջ հնչող խոսակցություններ

Getty Images Շքեղ անոնսները սպասման մեջ են պահում․ արդյո՞ք հնարավոր կլինի գտնել բոլոր պատասխանները, թե՞ նոր հարցեր կծագեն: Հունվարի 30-ին՝ Amazon MGM-ը՝ «MELANIA» վավերագրական ֆիլմը Սպիտակ տան փակ, գաղտնի, պաշտպանվող կուլիսներից ցուցադրում է ԱՄՆ առաջին տիկնոջ կյանքը՝ խորհրդանշական պահերով։ 1 րոպե 06 վայրկյան է տևում թրեյլերը, և ավելի քան 60 վայրկյանի ընթացքում բարձրացնում նույնքան հարցեր:

Վրաստանում դանակահարության համար ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ՆԳՆ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի Փոթի քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ 1989 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի Ս.Շ.-ին ձերբակալելով, ով մեղադրվում է դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ, հաղորդում է Грузия Online-ը։ Քննության ընթացքը պարզել է, որ Փոթիում, բանավեճի ընթացքում, մեղադրյալը սուր զենքով անտեսել է մյուսի կյանքի անվտանգությունը և խոշտանգել 1976 թվականին ծնված … Read more

Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում չլուծված է մնում տարածքային հարցը. Ռուբիո

Ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ Աբու Դաբիում փետրվարի 1-ին նախատեսվող բանակցություններին կարող է ևս մեկ լրացուցիչ օր հատկացվել, եթե նման անհրաժեշտություն լինի՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չլուծված է մնում տարածքային հարցը: Աշխատանք է տարվում կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ: Ռուբիոն նաև հայտնել է, որ բանակցությունների հաջորդ … Read more