Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ամենակարևոր հարցերը. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի առցանց նիստի ժամանակ։

«Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել ամենակարևոր հարցերը, մասնավորապես՝ տարածքային  և Զապորոժյեի ատոմակայանի հարցերը։ Սակայն Կրեմլի հանրային արձագանքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Պուտինը պատրաստ չէ դադարեցնել ագրեսիան», – ընդգծել է նա։

Նախարարը նաև հայտնել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները ներկայումս պատրաստվում են հաջորդ եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա մոտ ապագայում։

Leave a Comment