Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես արգելել է Nestlé-ի որոշ մանկական չոր կաթնախառնուրդների ներմուծումը Ռուսաստան

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) ժամանակավորապես դադարեցրել է Nestlé ընկերության որոշ մանկական չոր կաթնախառնուրդների ներմուծումը Ռուսաստան՝ դրանցում ցերեուլիդ տոքսինի հնարավոր առկայության ռիսկի պատճառով։ Սահմանափակումները վերաբերում են հետևյալ ապրանքներին՝ Խոսքը վերաբերում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև նոյեմբերի 27-ն արտադրված խմբաքանակներին։ Ցերեուլիդը վտանգավոր տոքսին է, որը արտադրվում է Bacillus cereus … Read more

Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը. Թուրքիայի ՊՆ

Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը՝ հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:   Նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ երկրի միասնության և տարածքային ամբողջականության հիման վրա: Նրա խոսքով՝ Սիրիայի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է, և երկրում ուշադիր հետևում են իրադարձությունների … Read more

«Անմիջապես կրակ բացել»․ ինչպես են Դանիայում պատրաստվում Գրենլանդիա ԱՄՆ-ի հնարավոր ներխուժմանը

Դանիայի պաշտպանության նախարարությունը թարմացրել է հրահանգը, որը պարտավորեցնում է զինվորականներին «անմիջապես կրակ բացել» ներխուժման դեպքում, հաղորդել է Berlingske թերթը։ Այս տեղեկատվությունը տարածվում է ԱՄՆ Թրամփի վարչակազմի՝ Գրենլանդիան «ձեռք բերելու» մտադրությունների ֆոնին։ Կղզու արտաքին քաղաքականությունն ու պաշտպանությունը Դանիայի իրավասության ներքո են։ Ինչպես նշել է թերթը, 1952 թվականի թագավորական հրամանագրի համաձայն՝ Դանիայի զինվորականները նման դեպքում պետք է … Read more

Իրանը պատրաստ է նոր պատերազմին․ Արաղչի ·

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին բարձրաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները և հայտնել դրանց պատրաստակամության մասին: Սակայն, նրա կարծիքով, դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և շահերի սկզբունքների վրա։ Նրա խոսքերը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսից մեջբերում է Al Arabiya պարբերականը։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նաև պատերազմի: Նա Լիբանան կատարած այցի նպատակն է համարել երկկողմ կապերի ընդլայնումը և Իսրայելի կողմից տարածաշրջանի անվտանգության «մարտահրավերների և … Read more

Ուկրաինայում Արևմուտքի երկրների զինված ուժերը կդիտարկվեն որպես օրինական թիրախներ. Զախարովա

Մոսկվան Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումն ինտերվենցիա կհամարի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «կամեցողների կոալիցիայի» համապատասխան որոշումը: Նրա խոսքով՝ նման գործողությունները ՌԴ-ում կընկալվեն որպես անվտանգության սպառնալիք, իսկ Ուկրաինայում Արևմուտքի երկրների ստորաբաժանումներն ու ռազմական օբյեկտները կդիտարկվեն որպես օրինական ռազմական թիրախներ: Ավելի վաղ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինա ուղարկել … Read more

Սիրիայի զինված ուժերը զգուշացրել են՝ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին

Սիրիայի զինված ուժերը Հալեպի երկու պաշարված քրդական թաղամասերի բնակիչներին կոչ են արել լքել բնակավայրը՝ զգուշացնելով, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին։ Արդեն երկրորդ օրը շարունակվող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ, հազարավոր մարդիկ լքել են տարածքը։ Խանութները, համալսարանները և դպրոցները շարունակում են փակ մնալ։ Դամասկոսը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից … Read more

Վրաստանը ներողություն է ակնկալում ԵՄ-ից հեղաշրջման փորձին աջակցելու համար

Վրաստանի իշխանությունները դեռևս սպասում են Եվրամիության կողմից ներողության կամ բացատրության՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին երկրում տեղի ունեցած պետական ​​հեղաշրջման փորձին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Հոկտեմբերի 4-ից անցել է երեք ամիս, և ԵՄ-ն դեռևս չի դատապարտում բռնությունը։ Փետրվարի 4-ը կգա, սպասենք, գուցե մինչ այդ մենք առնվազն մեկ հայտարարություն ստանանք … Read more

Հալեպի հայաբնակ թաղամասերում արկեր են պայթել. կան նյութական վնասներ

Հալեպում հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան: «Լուրեր»-ի թղթակիցը հայտնել է, որ գիշերային բախումների ընթացքում հրանոթային արկեր են ընկել նաև հայաբնակ թաղամասերում, գրանցվել են նյութական վնասներ: Սիրիայի կառավարական ուժերը հրետակոծել են քրդական թաղամասերը, բախումների հետևանքով կան զոհեր: Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

Ռուբիոն Դանիայի իշխանությունների հետ կքննարկի Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի իշխանությունների հետ՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռազմական ճանապարհով Գրենլանդիային տիրանալու վերաբերյալ հարցին Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում ցանկացած նախագահ իր տրամադրության տակ ունի այդ սպառնալիքը ռազմական միջոցներով հասցեագրելու տարբերակը:   Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել հարցը լուծել այլ … Read more

Միացյալ Նահանգները դուրս կգա 66 միջազգային կազմակերպությունից

Դոնալդ Թրամփի հրամանագրով Միացյալ Նահանգները դուրս կգա 66 միջազգային կազմակերպությունից, որոնց գործունեությունը կապված է այդ թվում՝ կլիմայի փոփոխության, խաղաղության, ժողովրդավարության և գենդերային հավասարության հետ: Այդ կազմակերպություններից 31-ը ՄԱԿ-ի կառույցներ են: Նախագահական հրամանագրում Թրամփը նշել է, որ այդ կազմակերպությունները, կոնվենցիաները և պայմանագրերը հակասում են Միացյալ Նահանգների շահերին։ ԱՄՆ-ն կդադարեցնի մասնակցությունը և այլևս չի … Read more