Թրամփը Գրենլանդիա զորքեր ուղարկած եվրոպական երկրների նկատմամբ 10% մաքսատուրք է սահմանել է

2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից Միացյալ Նահանգներ ուղարկվող բոլոր ապրանքների համար կգանձվի 10 տոկոսանոց մաքսատուրք։ Այս մասին  Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:   Նշված երկրներն ավելի վաղ զորքեր էին ուղարկել Գրենլանդիա՝ ի աջակցություն Դանիայի: 2026 թվականի հունիսի 1-ից մաքսատուրքը կբարձրացվի … Read more

Իրանում վերջին լարվածության համար Խամենեին մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանում բողոքի ցույցերը մարել են: Կանադայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իրան ուղևորությունից: Միևնույն ժամանակ, այն քաղաքացիներին, որոնք Իրանում են, հորդորվում է անհապաղ հեռանալ երկրից՝ Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով։ Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը:  

«Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը ճնշումներ և բռնություն է կիրառում երկիրը կառավարելու համար: Ամերիկացի նախագահը կարծում է, որ Իսլամական Հանրապետությունը պետք է բախվի ղեկավարության փոփոխության: Նա Իրանն անվանել է «ապրելու համար աշխարհի ամենավատ վայրը »՝ կառավարության գործողությունների պատճառով: «Ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել, որպեսզի երկիրը շարունակի գործել՝ նույնիսկ շատ … Read more

Հայ առաքելական եկեղեցին փոխհատուցում կստանա Վրաստանի կառավարությունից․ Jnews. ge

Հունվար 17,2026 21:35 Վրաստանի կառավարությունը խորհրդային շրջանում տուժած կրոնական համայնքներին փոխհատուցում կտրամադրի։ Վրաստանում գործող Հայ առաքելական եկեղեցին այս տարի կստանա 1 միլիոն 100 հազար լարի փոխհատուցում։ Կրոնական միավորումների հետ խորհրդակցությունների և փաստական հանգամանքների (հավատացյալների թվաքանակ, հոգևորականների քանակ, ինչպես նաև պաշտամունքային շենք-կառույցների թիվ) ուսումնասիրման հիման վրա գործակալությունը որոշում է ընդունել, որ «Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով … Read more

Խամենեին խոստովանել է, որ բողոքի ցույցերի ընթացքում հազարավոր զոհեր են եղել՝ մեղադրելով ԱՄՆ-ին

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին առաջին անգամ հրապարակավ ընդունել է, որ վերջին բողոքի ցույցերի ընթացքում «հազարավոր մարդիկ» են զոհվել՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին տեղի ունեցածի համար։ Նա հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահը պատասխանատու է իրանցի ժողովրդի զոհերի ու վնասների համար»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ցուցարարներին շարունակել բողոքը՝ զգուշացնելով Թեհրանին հնարավոր ռազմական … Read more

Թրամփը միջամտում է բոլոր երկրների ներքին գործերին. «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար

Դոնալդ Թրամփը միջամտում է բոլոր երկրների ներքին գործերին՝ հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Քասեմը: Նա աջակցություն է հայտնել Իրանին, նրա ժողովրդին, ղեկավարությանը և իսլամական հեղափոխությանը։ «Իրանը 1979 թվականից ի վեր անկախ պետություն է, որը հենվում է իր ժողովրդի կարողությունների վրա և ցույց է տալիս արժանապատիվ դիմադրություն, հատկապես՝ իսրայելական օկուպացիային: Իսկ … Read more

Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը վաղը կայցելի Իրան

Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը վաղը կայցելի Իրան։ Ըստ աղբյուրների՝ այցի նպատակը տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ կազմակերպելու Իրաքի ջանքերի քննարկումն է։ Այցի ընթացքում Հուսեյնը կհանդիպի իր իրանցի գործընկեր Արաղչիի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Դանիայում բողոքի ակցիաներ են անցկացվում Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու ծրագրերի դեմ

Դանիայում բողոքի ակցիաներ են անցկացվում Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի դեմ՝ «Ձեռքերդ հեռու Գրենլանդիայից» կարգախոսով: Ցուցարարները հավաքվել են Կոպենհագենի քաղաքապետարանի շենքի առջև և երթով շարժվել դեպի ԱՄՆ դեսպանություն՝ պահանջելով հարգել ժողովրդավարությունն ու Գրենլանդիայի բնակիչների ինքնորոշման իրավունքը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարող է մաքսատուրքեր սահմանել այն … Read more

Ինչպես Իրանի ռազմական ուժը ստիպեց Թրամփին երկու անգամ մտածել. «The Telegraph» ·

Մինչ Դոնալդ Թրամփը այս շաբաթ քննարկում էր Իրանին հարվածելու հարցը, Իսրայելի քաղաքային աշխատողները հոգնած վերաբացնում էին հանրային ռումբապաստարանները, որոնք փոշի էին կուտակել անցյալ տարվա հունիսի պատերազմից ի վեր, գրել է «The Telegraph»-ը։ Շաբաթավերջին Վաշինգտոնում տոնը զգալիորեն փոխվել է։ «Մենք մեր պատրաստության գագաթնակետին ենք», – ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) էլիտար հրամանատարը՝ պնդելով, որ … Read more

Կլիչկոն Կիևի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը

Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին Կիևի քաղաքապետը կրկին կոչ է արել բնակիչներին ըստ հնարավորության լքել մայրաքաղաքը: «Սա առաջին դեպքն է, որ նման ուժեղ ցրտերի պայմաններում քաղաքի մեծ մասը մնացել է առանց ջեռուցման և էլեկտրաէներգիայի»,- մտահոգություն է հայտնել Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ իշխանությունները բացել են մոտ 1300 ջեռուցման կետ, աշխատում են … Read more