Չինաստանը և Կանադան հայտարարել են մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու մասին

Չինաստանի նախագահը և Կանադայի վարչապետը Պեկինում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել են մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու մասին։ Երկու երկրի միջև երկար տարիներ բարձր մաքսատուրքեր էին գործում: Սի Ծինփինը շրջադարձային է որակել կողմերի ձեռք բերած համաձայնությունը:  Մարկ Քարնին Չինաստան է մեկնել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում լարվածության և Օտտավայի դեմ հայտարարված մաքսատուրքերի ֆոնին: Միևնույն ժամանակ … Read more

Թրամփը՝ Իրանին չհարվածելու հարցում իրեն համոզելու մասին

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է լուրը, թե Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանն են համոզել իրեն հրաժարվել Իրանի վրա հարձակվելու մտադրությունից։ «Ոչ ոք չի փորձել ինձ համոզել։ Ես ինքս եմ ինձ համոզել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ Նա հավելել է, որ իր որոշման վրա «մեծ ազդեցություն է ունեցել» այն փաստը, որ Իրանի … Read more

Ամերիկայի նպատակն է կլանել Իրանը, ժողովուրդն անպատիժ չի թողնի այս ապստամբության ներքին ու միջազգային մեղավորներին․ Խամենեի

Իրանի ժողովուրդն անպատիժ չի թողնի այս ապստամբության ներքին ու միջազգային մեղավորներին, հայտարարել է Իրանի երկրորդ գերագույն առաջնորդ և Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատար Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին՝ խոսելով երկրում ավարտված անկարգությունների և բողոքի ցույցների մասին։ «Սա ամերիկյան սադրանք էր։ Ամերիկացիները դա պլանավորել են, նրանք աշխատել են դրա վրա։ Ամերիկայի նպատակը, ես սա վճռականորեն և հստակ … Read more

Ռուսաստանն ու Ուկրաինան ժամանակավոր հրադադար են հաստատել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում. ԱԷՄԳ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ժամանակավոր հրադադար հաստատել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում՝ կայանի մոտակայքում վնասված էլեկտրացանցերը վերականգնելու համար: Վերանորոգման աշխատանքներին, ինչպես ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ, կհետևեն գործակալության տեսուչները, որոնք արդեն ուղևորվել են Ուկրաինա: Վնասված էլեկտրացանցերը կվերականգնեն ուկրաինացի մասնագետները։ Դիտումների քանակ3

Արաղչին և Գուտերեշը քննարկել են Իրանում վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Արաղչին, նկարագրելով Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ընդգծել Է Իսրայելի «անմիջական դերը զինված ահաբեկիչներին զինելու և ԱՄՆ-ին աջակցելու գործում»՝ նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ՄԱԿ-ին … Read more

Սպիտակ տունը հրապարակել է Գազայում անցումային կառավարման վերահսկման Խորհրդի կազմը

Սպիտակ տունը հրապարակել է Գազայում խաղաղության և անցումային կառավարման վերահսկման Խորհրդի կազմը: Խորհրդի ստեղծումը Գազայի հատվածում խաղաղության ամերիկյան ծրագրի երկրորդ փուլի մաս է: Կառույցի կազմում, որը գլխավորելու է անձամբ Թրամփը, ընդգրկված են ԱՄՆ պետքարտուղարը, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ամերիկացի գործարար Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի նախագահը, … Read more

Պատրաստ են հարվածել ամերիկյան ռազմական բազաներին, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ

Իրաքում իրանամետ «Քաթաիբ Հըզբոլլահի» ավագ հրամանատար Աբու Թալիբ ալ-Սաիդին «Շաֆաք Նյուզ»-ին հայտարարել է, որ «դիմադրության» հրթիռները և անօդաչու թռչող սարքերը պատրաստ են հարվածել ամերիկյան ռազմական բազաներին Իրաքում և ամբողջ տարածաշրջանում, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ։ «Մեր ձեռքերը մեր զենքերի վրա են»։ Նա նշել է, որ «Քաթաիբ Հըզբոլլահը» ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև հակամարտության մաս … Read more

Կիևն ակտիվորեն աշխատում է Վաշինգտոնի հետ կարևոր փաստաթղթերի և համաձայնագրերի ուղղությամբ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Սպիտակ տան ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ Կիևն ակտիվորեն աշխատում է Վաշինգտոնի հետ կարևոր փաստաթղթերի և համաձայնագրերի ուղղությամբ։   Զելենսկին հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն ռուս-ուկրաինական կարգավորման դիվանագիտական ջանքերին: Ուկրաինայի նախագահն ընդգծել է անվտանգության երաշխիքներիև երկրի վերականգնման փաթեթի վերջնականացման … Read more

Զբոսաշրջության կոմիտեն կմասնակցի Մադրիդում կայանալիք FITUR 2026 միջազգային ցուցահանդեսին

Հունվարի 21-25-ը Իսպանիայի Մադրիդ քաղաքում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն, Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ միասնական տաղավարով, կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում, որպես զբոսաշրջային հետաքրքիր և յուրօրինակ ուղղություն։  Գերատեսչությունից տեղեկանում ենք՝ Զբոսաշրջության կոմիտեն տարածել է համապատասխան մամուլի հաղորդագրություն միջազգային լրատվամիջոցների համար, այն տեղադրվել է նաև կոմիտեի armenia.travel պաշտոնական կայքում։ … Read more