Թրամփը միջամտում է բոլոր երկրների ներքին գործերին. «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար


Դոնալդ Թրամփը միջամտում է բոլոր երկրների ներքին գործերին՝ հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Քասեմը:


Նա աջակցություն է հայտնել Իրանին, նրա ժողովրդին, ղեկավարությանը և իսլամական հեղափոխությանը։


«Իրանը 1979 թվականից ի վեր անկախ պետություն է, որը հենվում է իր ժողովրդի կարողությունների վրա և ցույց է տալիս արժանապատիվ դիմադրություն, հատկապես՝ իսրայելական օկուպացիային: Իսկ նրանք փորձում են թուլացնել Իսլամական Հանրապետությունը»,- նշել է Քասեմը։


Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը ցանկանում է խանգարել ժողովրդավարական, իսլամական և ազատ կյանքին, բռնագրավել ունեցվածքը, ռեսուրսներն ու նավթը և վերահսկել մարդկանց:

Leave a Comment