Դանիայում բողոքի ակցիաներ են անցկացվում Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու ծրագրերի դեմ


Դանիայում բողոքի ակցիաներ են անցկացվում Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի դեմ՝ «Ձեռքերդ հեռու Գրենլանդիայից» կարգախոսով:


Ցուցարարները հավաքվել են Կոպենհագենի քաղաքապետարանի շենքի առջև և երթով շարժվել դեպի ԱՄՆ դեսպանություն՝ պահանջելով հարգել ժողովրդավարությունն ու Գրենլանդիայի բնակիչների ինքնորոշման իրավունքը:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարող է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կփորձեն խանգարել Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր ծրագրին։


«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներով»,- ասել է Դոնալդ Թրամփը։


Գրենլանդիայի իշխանությունը դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգներին միանալու հեռանկարին՝ նախընտրելով մնալ Դանիայի Թագավորության կազմում:

Դիտումների քանակ1

Leave a Comment