Արմեն Գրիգորյանը և ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին գործարար կապերը խորացնելու և տնտեսական աճը փոխգործակցության միջոցով խթանելու մտադրություն են հայտնել

Դեկտեմբերի 18-ին Լոնդոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով: Ադրադարձել են միջմարդկային շփումների աճին, ընդգծել մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում … Read more

Պետնախարար Վերնոն Քոքեր. ՄԹ-ՀՀ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի համատեղ ծրագրերի իրականացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է պարոն Քոքերի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է … Read more