Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Թեև ընտրական օրենսդրությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների ընտրական իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են բախվել ֆիզիկական, տեղեկատվական և հաղորդակցական խոչընդոտների։ Այս խնդիրների լուծման և ընտրական գործընթացներում նրանց մասնակցությունը խթանելու նպատակով «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն նախընտրական շրջանում իրականացրել է իրազեկման լայնածավալ ծրագրեր։

Քվեարկություն ճաղերի հետևում. ինչպե՞ս են ընտրություններն անցկացվելու ՔԿՀ-ներում

Հայաստանի բոլոր 9 քրեակատարողական հիմնարկներում ընտրելու իրավունք ունեցող անձինք  քվեարկության օրը խցերից կամ կացարաններից կտեղափոխվեն հատուկ նախատեսված հատվածներ, որտեղ էլ կկատարեն իրենց ընտրությունը։

Կահավորման աշխատանքներ՝ ընտրատեղամասերում – Tsayg

Շիրակի մարզում հունիսի 7-ի համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ մարզում ընտրելու իրավունք ունի 209 հազար 519 քաղաքացի։ Մարզի չորս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր իրականացվում է ընտրական գույքի բաշխումն ու տեղամասերի կահավորման գործընթացը, որը պետք է ավարտվի մինչև կեսգիշեր։

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

Որքանո՞վ է մտահոգիչ արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, Հայաստան ժամանող քաղաքացիների մասնակցությունը համապետական ընտրությունների քվեարկությանը։ Արդյո՞ք այն կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ … Read more

Հայհոյանքներ, մեղադրանքներ, սպառնալիքներ․ ինչո՞վ կհիշվի այս քարոզարշավը – Tsayg

Հունիսի 7-ի համապետական ընտրություններից առաջ անցկացված քարոզարշավը, փորձագետների գնահատմամբ, առանձնացավ ոչ թե քաղաքական ծրագրերի ու գաղափարների մրցակցությամբ, այլ ատելության խոսքով, փոխադարձ մեղադրանքներով և հասարակության աճող բևեռացմամբ։

207 հազարից ավելի ընտրող, 220 ընտրատեղամաս` Շիրակի մարզում – Tsayg

Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ունի 63 ընտրատեղամաս՝ ավելի քան 26 հազար ընտրողով, թիվ 31-ը կաշխատի 58 ընտրատեղամասերով, որտեղ ընտրելու իրավունք կունենան ավելի քան 80 հազար քաղաքացիներ։ Թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ենթակայությամբ գործում է 44 ընտրատեղամաս՝ ավելի քան 47 հազար ընտրողի համար, իսկ թիվ 33-ը կաշխատի 55 ընտրատեղամասերով՝ սպասարկելով ավելի քան 37 հազար ընտրողի։