Կարեն Սիմոնյանը ներկայացրեց Գյումրին Եվրասիայի քաղաքների միջազգային համաժողովում

Գյումրու ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը 2025թ. Հունիսի 5-7 մասնակցություն ունեցավ «Տուրիզմի ներուժը – ժառանգության վրա հիմնված զարգացում» խորագրով Եվրասիայի քաղաքների միջազգային համաժողովին, որը հյուրընկալեց պատվիրակությունների ավելի քան 10 երկրներից՝ ընդգծելով բազմազգ համագործակցության կարևորությունը: Կարեն Սիմոնյանը համաժողովին ներկայացրեց Գյումրին՝ որպես մշակույթների միաձուլման եզակի օրինակ, որը հայտնի է իր հնագույն ավանդույթներով, ժամանակակից նորարարություններով և … Read more

Երկարագուլպա Պեպպին Գյումրիում. ամառվա ամենագունեղ թատերական արկածը – Tsayg

Աստրիդ Լինդգրենի այս ստեղծագործությունը տարվա սպասված պրեմիերաներից մեկն է:  Ճամփորդությունների սիրահար Պեպպին դեմ է ոչ թե կարգ ու կանոնին,  այլ կանոնների մեխանիկական դարձած կիրառմանը, որտեղ կորել են երազաքներն ու հոգին:

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ – Tsayg

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնում աշխատանքներն ընթանում են բավականին ծանրաբեռնված,- այսպես է նշում Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանը:  Հարուցված և ընթացքի մեջ գտնվող կատարողական վարույթների թիվը մարզում այս պահի դրությամբ շուրջ 1500 է, թվերը ցույց են տալի, որ հիմնականում պարտապանները ֆիզիկական անձինք են, հարուցված վարույթների 80 տոկոսը  ֆիզիկական անձանց վերաբերյալ է:

Սպորտ և միասնություն՝ ուսուցիչների մասնակցությամբ. բացառիկ նախաձեռնություն Գյումրիում

Գյումրիում առաջին անգամ կայացավ սպորտլանդիա դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների մասնակցությամբ՝ Գյումրու թիվ 9, թիվ 11 ու թիվ 15 դպրոցների միասնական ջանքերով: Սպորտլանդիան նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության տոնին: Սա հանդիսացավ ոչ միայն հարգանքի տուրք պատմական հիշողությանը, այլև լավ առիթ՝ դպրոցական համայնքը համախմբելու, առողջ ապրելակերպի և հայրենասիրության գաղափարների ամրապնդմանը:

Գյումրիում կայացավ Կարապետ Հովսեփյանի անվան առաջին մրցանակաբաշխությունը – Tsayg

Նախ ծաղիկներ խոնարհվեցին Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտի շենքի դիմաց՝ փիլիսոփա և բանաստեղծ Կարապետ Հովսեփյանի կիսանդրու առաջ։ Այս խորհրդանշական պահը ևս մեկ անգամ հիշեցրեց և արժևորեց Հովսեփյանի անգնահատելի ավանդը՝ հայ մանկավարժության և գրականության մեջ։ Գյումրիում անցկացվեց Կարապետ Հովսեփյանի անվան անդրանիկ գրական մրցանակաբաշխությունը, որը խոստանում է դառնալ գրական ավանդույթի կարևոր մասնիկը։

Տոն, երաժշտություն ու վերանորոգված դասարաններ՝ Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում

Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում մթնոլորտը  տոնական էր, քանի որ ամեն տարվա նման Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում  բեմ են բարձրանում թվով 35 առաջին դասարանցիները:

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով ապակենտրոնացված գործընկերության խորացման անհրաժեշտությունը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել … Read more