1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ – Tsayg

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնում աշխատանքներն ընթանում են բավականին ծանրաբեռնված,- այսպես է նշում Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանը:  Հարուցված և ընթացքի մեջ գտնվող կատարողական վարույթների թիվը մարզում այս պահի դրությամբ շուրջ 1500 է, թվերը ցույց են տալի, որ հիմնականում պարտապանները ֆիզիկական անձինք են, հարուցված վարույթների 80 տոկոսը  ֆիզիկական անձանց վերաբերյալ է:

Սպորտ և միասնություն՝ ուսուցիչների մասնակցությամբ. բացառիկ նախաձեռնություն Գյումրիում

Գյումրիում առաջին անգամ կայացավ սպորտլանդիա դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների մասնակցությամբ՝ Գյումրու թիվ 9, թիվ 11 ու թիվ 15 դպրոցների միասնական ջանքերով: Սպորտլանդիան նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության տոնին: Սա հանդիսացավ ոչ միայն հարգանքի տուրք պատմական հիշողությանը, այլև լավ առիթ՝ դպրոցական համայնքը համախմբելու, առողջ ապրելակերպի և հայրենասիրության գաղափարների ամրապնդմանը:

Գյումրիում կայացավ Կարապետ Հովսեփյանի անվան առաջին մրցանակաբաշխությունը – Tsayg

Նախ ծաղիկներ խոնարհվեցին Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտի շենքի դիմաց՝ փիլիսոփա և բանաստեղծ Կարապետ Հովսեփյանի կիսանդրու առաջ։ Այս խորհրդանշական պահը ևս մեկ անգամ հիշեցրեց և արժևորեց Հովսեփյանի անգնահատելի ավանդը՝ հայ մանկավարժության և գրականության մեջ։ Գյումրիում անցկացվեց Կարապետ Հովսեփյանի անվան անդրանիկ գրական մրցանակաբաշխությունը, որը խոստանում է դառնալ գրական ավանդույթի կարևոր մասնիկը։

Տոն, երաժշտություն ու վերանորոգված դասարաններ՝ Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում

Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում մթնոլորտը  տոնական էր, քանի որ ամեն տարվա նման Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում  բեմ են բարձրանում թվով 35 առաջին դասարանցիները:

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով ապակենտրոնացված գործընկերության խորացման անհրաժեշտությունը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել … Read more

Սեր, ջերմություն ու հոգատարություն երեխաներին – Tsayg

Երեխաների պաշտպանության օրը Գյումրիում արդեն ավանդույթ է դարձել նշել «ՄԵՆՔ» երիտասարդական նախաձեռնության հյուրընկալ հարկի տակ։ Այսօր էլ այդ օրն առանձնացավ իր տոնական շուքով՝ լցված երգով, պարով, ժպիտներով ու մանկական մաքուր ուրախությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր «ՄԵՆՔ» նախաձեռնության և Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության համատեղ ուժերով։

Արթիկում շուքով նշվել է համայնքային Վերջին զանգը – Tsayg

Դպրոցական համազգեստներով, պարելու և ուրախանալու պատրաստ տրամադրությամբ. շրջանավարտներն Արթիկի Ազատության հրապարակ էին եկել հենց այսպես: Օրը տոնական էր Արթիկի համայնքապետարանի շնորհիվ: