Մերձմոսկովյան Բալաշիխայից Մարկ Մայիլյանն ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում

23 Մայիսի 2025, 19:17 Ռուսաստանի ռեկորդների գրքում նոր նվաճում է գրանցվել, որը պատկանում է Բալաշիխայի 6-ամյա բնակչին: Մարկ Մայիլյանը դարձել է ամենաերիտասարդ մարզիկը, ում հաջողվել է կատարել սպորտային մարմնամարզությունում բարդ տարրը՝ «ռոնդատ» պտույտ ուղու վրա: Սա Մարկի առաջին ռեկորդը չէ․ առաջին բարդ հնարքը կատարել է հինգ տարեկանում և իր անունը գրել ռեկորդների ազգային ռեգիստրում: