Նոր, փոքրիկ գրադարան՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում

Դեկտեմբեր 20,2025 12:47 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է նոր, փոքրիկ գրադարան՝ յուրահատուկ մի անկյուն, որտեղ յուրաքանչյուր գիրք ունի իր պատմությունը, իսկ աշխատանքային միջավայրը ջերմ է ու մտերմիկ։ Գրքերն ընտրվում և նվիրաբերվում են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ հաստատության աշխատակիցների կողմից: Յուրաքանչյուր աշխատություն ընտրված է սրտով և փոխանցում է միտք, զգացում ու արժեք։ Մանրամասները` տեսանյութում … Read more

Առկա է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համար նոր շենք հատկացնելու/կառուցելու անհրաժեշտություն. ՄԻՊ-ը շեշտում է՝ խնդիրը պետք է լուծել շուտափույթ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Նասոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու … Read more

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս համակարգային խնդիրներ են առկա. Անահիտ Մանասյանի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ «Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ ընդգծելու նրանց իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը։ Այս առիթով ցանկանում եմ ընդգծել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև նրանց լիարժեք մասնակցությունն ու ներառումը հասարակական … Read more

Կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու կարծրատիպերի հաղթահարումը պետք է լինի մեր ընդհանուր հանձնառությունը. ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «Կանանց տնտեսական իրավունքների իրացման երաշխիքներն ու խոչընդոտները Հայաստանում» վերտառությամբ։ Այն իրականացվել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ իրականացված «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունը կատարվել է փորձագետների կողմից։ Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում կանանց տնտեսական … Read more