Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, ատելություն սերմանող ձևակերպումներով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքն անընդունելի է և պետք է … Read more

Համացանցում տարածված տեսանյութից հետո ոստիկանի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակ

Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։  «Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- գրել է Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է շրջանառվել, որում երևում է, թե ինչպես է իրավապահ … Read more

Ոստիկանության գվարդիայի և Համայնքային ոստիկանության ծառայողներն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների ծառայողների սերտ փոխգործակցության արդյունքում հերթական բացահայտումներն են արձանագրվել: Պարեկային ծառայության, Ոստիկանության գվարդիայի ու Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Սասնա Ծռերի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Հոնգ Ջի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Դավիթաշենի … Read more

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Այս … Read more

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Ավարտվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարացման միջնորդությունը։ Դատարանը հրապարակել է որոշում, համաձայն որի՝ նրա կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է։ Հիշեցնենք՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել, այնուհետ կալանավորվել էր երկու ամսով։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական … Read more

Քանդվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի առանձնատանը կից ապօրինի շինությունները

Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են. քանդվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել դատախազությունը։   «Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման … Read more

Իրացնելու համար տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը կալանավորվել է

ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 26-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-217020» մակնիշի մի մեքենա: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։   Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածներում մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ կան: Վարորդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության … Read more

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի շինություններն ապամոնտաժվել են

Այսօր ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետի՝ Սևանի առանձնատան ապօրինի շինությունները: Ապամոնտաժումն արվում է ի կատարումն դատախազության միջնորդագրի: Իրավապահները փաստել են, որ նույն տարածքում Վլադիմիր Գասպարյանից բացի ապօրինի կառույցներ ունեն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք:   Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան Դիտումների քանակ1

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 26-ից փետրվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5823 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 155 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, … Read more

Ոստիկանության պետը Պարեկային ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 30-ին Պարեկային ծառայության վարչական համալիրում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էր Պարեկային ծառայության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:   Կամո Ցուցուլյանը նշել է, որ լինելով Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված առաջին հենասյունային ուղղությունը՝ Պարեկային ծառայությունը պետք է չբավարարվի … Read more