«Դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան կանոնազանց ընթացքով». Հայր Ասողիկ

Մայր Աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «Որպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց … Read more

«Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»․ Փաշինյանը՝ Վաղարշապատի ընտրողներին

Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի ընտրողներ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ եւ շնորհավորում եմ բոլորիդ նախեւառաջ՝ ժողովրդավարական ընտրությունների առիթով։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ձեր ընտրությամբ մի քանի կարեւոր արձանագրում արեցիք․ 1․ Դուք համայնքի ղեկավար ընտրեցիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սուրբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Չելմսֆորդ քաղաքի Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքի ուխտավորներին` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Խաչատուր քահանա Քեսաբլյանի։ Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Խաչատուրն ընդգծեց, որ Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքը, լինելով հնագույններից մեկն ԱՄՆ-ում, ամուր է պահել իր … Read more