Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Մայակ և Մալինովկա բնակավայրերը

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Մայակ և Զապորոժիեի մարզի Մալինովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: ««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մայակ բնակավայրը», – ասվում է հայտարարության մեջ: