Նիկոլ Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական ·

Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր բրենդ դարձած «սրտիկի» ժեստը դարձնել հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մաս։ Հրապարակ թերթը գրել է․ Նեղ շրջապատում նա ակնարկել է, որ «սրտիկը» պետք է որեւէ կերպ օգտագործել, թիմակիցներից ոմանք չեն բացառում, որ այն կարող է այս անգամ դառնալ իշխող ուժի նախընտրական լոգոյի մի մաս։ Չնայած այդ սիմվոլն աշխարհում … Read more

Պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից` չեղարկել Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հավատարմագրումից զրկելու վիճահարույց որոշումը և թույլ տալ նրանց շարունակել մասնագիտական գործունեությունը խորհրդարանում. ՀԿ-ներ

Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից ստացված անցագրով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը լուսաբանելու համար, ինչի իրավունքը, ըստ պաշտոնական հիմնավորման, նրանք չունեին։ … Read more

Կարգ գոյություն ունի, այդ կարգը խախտվել է. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին ԱԺ-ից հեռացնելու մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ԱԺ-ից ՊՊԾ աշխատակիցների միջոցով լրագրողների հեռացվելուն, ասաց, որ ամեն ինչ օրենքով է արվել. «Օրենքով գրված է, հիմա, օրինակ, ես չեմ կարող թույլ տալ, որ ձեզանից մեկը ներս գա ԱԺ դահլիճ, նստի, լսի ու գնա: Կարգ գոյություն ունի, այդ կարգը խախտվել է»: Նա սկսեց քննադատել լրագրողներին՝ … Read more

Փաշինյանին ծառայող «ԱԱԾ»-ն զգուշացրել է Արցախը ներկայացնող ցուցահանդեսի կազմակերպիչներին, վերջիններիս դեռ չեն բանտարկել ու խոշտանգել

16 Հունվար, 2026 12:09 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն եւ «Մունք» տեխնոդպրոցը կիրակի օրը՝ հունվարի 18-ին, մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզակի հնարավորություն՝ նույն օրը նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին ու հայաստանյան բազմաթիվ աստղերի: Համալիրի տարածքում նաեւ Արցախը … Read more

9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը. Լուսանկար

«Արարատի փոխհամայնքապետ Արսեն Հակոբյանը, որ գրեթե 3 տարի առաջ մեծ սկանդալի մեջ էր հարտնվել որդու պատճառով, 1 հայտարարագրում միանձնյա սեփականությամբ 9 անհատական բնակելի տուն է հայտարարագրել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեղեկացնենք, որ Հակոբյանը պաշտոնավարում է 2021 թվականից ի վեր։ Համաձայն Արարատի համայնքապետի առաջին տեղակալի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 14 անշարժ … Read more

Բրյուսովի անվան համալսարանում իրավիճակը դեռեւս լարված է. Դավիթ Գյուրջինյանը որոշել է «կար ու ձեւ» անել համալսարանը

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ: Մենք տեղեկացանք, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարների կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում: «Ժողովուրդ» օրաթերթի համալսարանական աղբյուրները փոխանցում են, որ մի քանի ամիս առաջ ՊՎԾ-ն համալսարանում ուսումնասիրություններ է իրականացրել ու … Read more

Դժվար է հստակեցնել, թե այս ընթացքում Թրամփը քանի անգամ է խոստացել «պատժել» Թեհրանին՝ բողոքի ցույցերին մասնակցող իրանցիներին ճնշելու փորձերի համար. «Ազգ»

Հունվարի 8-ից հետո Իրանում ինտերնետ կապի բացակայության, իրադարձությունների կիզակետից ստացվող տեղեկատվության սղության, ինչպես նաեւ արեւմտյան աղբյուրների կողմից շռայլորեն ներկայացվող՝ մեծ մասամբ աչառու գնահատականների պատճառով այսօր դժվար է խոսել Իրանում ծավալվող իրադարձությունների իրական պատկերի մասին, առավել եւս՝ կանխատեսել դրանց զարգացման ընթացքը: Հստակ է, որ Իրանի շուրջ եւ հենց Իրանում ծավալվող իրադարձությունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել … Read more

ԱՄՆ-ն Հայաստանի միջոցով Իրանի վրա ճնշումներ է գործադրում

16 Հունվար, 2026 16:04 «Հրապարակը» գրում է. «ՀՀ-ն հողի կառուցապատման իրավունքով է օժտելու «ԹՐԻՓՓ» ընկերությանը։ Այստեղ կհիշեք՝ ինչքան շահարկումներ եղան, թե ՀՀ-ից որեւէ կերպ հող է օտարվում։ Ոչ, ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու, ինչպես բազմաթիվ ընկերությունների»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ … Read more

Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համար. Rand

Rand Մինչ աշխարհի աչքերը կենտրոնացած էին Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 2025 թվականին տիրող հակամարտությունների վրա, առաջընթաց էր նկատվում այլուր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փորձնական խաղաղության ուղղությամբ։ 2025 թվականի օգոստոսին նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ներուժ ունի վերափոխելու նախկին Խորհրդային Միության տարածքում առկա ամենադժվար հակամարտություններից մեկը և բացելու Ասիայից Եվրոպա առևտրային և տրանսպորտային ուղիները, … Read more

«Հարցերը շատ ավելի արագ կհասցեագրվեն». Տիգրան Հակոբյանը ողջունել է ռադիոընկերությունները միավորող հասարակական կազմակերպության ստեղծումը

ՀՌՀ նախագահը հանդիպել է ռադիոընկերությունների տնօրեններին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 14-ին հյուրընկալեց մի շարք ռադիոընկերությունների տնօրեններին։ Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի խնդիրները, լսել հեռարձակողների մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ և համատեղ ուժերով գտնել դրանց լուծման ուղիները։ Ռադիոընկերությունների ղեկավարները տեղեկացրին Հանձնաժողովին ռադիոընկերությունները միավորող հասարակական կազմակերպության ստեղծման մասին։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը իր հերթին ողջունելով ՀԿ-ի ստեղծումը՝ … Read more