Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի 3 անդամի ընտրությունն է։ Մինչ օրենքում փոփոխությունները, հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացրին է երեքով՝ հինգը վեցի հարաբերակցությամբ։ Թափուր 3 տեղի համար … Read more

Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում: Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ Երեկ անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում: Ալեն Սիմոնյանի ընկերոջը՝ Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը՝ Արման Բարխուդարյանը, որը նրա … Read more

Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվեցին ԿԳՄՍ նախարարության երկու տեղակալները, բայց նախարարի մասով հայտնի է, որ վերանշանակվելու է։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ժաննա Անդրեասյանը ունի երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է Կոտայքի մարզի … Read more

Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից: Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Ինքն էլ է … Read more

Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմից արդեն շուրջ երկու ամիս շարունակվող տնտեսական ճնշումների և սահմանափակումների ֆոնին շարունակում է օրակարգային մնալ Հայաստան մատակարարվող բնական գազի հարցը։ Առավել ևս այն բանից հետո, երբ ռուսական կողմից հնչեցին զգուշացումներ, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում նույնիսկ Հայաստան գազամատակարարման ամբողջական դադարեցումը։ Երեկ ԵՄ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ … Read more

Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» | Yerevan Today

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացը, որը առնչվում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկմանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների իրավաչափությանը, վերածվել է պետականության նկատմամբ վստահության քննության։ Ընտրական վեճերի վերջնակետը դատարանն է, որտեղ օրենքն ու Սահմանադրությունը պետք է լինեն գերակա։ Հոդվածում շեշտվում է, որ ՍԴ-ն չի ներկայացնում քաղաքական կողմ, նրա միակ չափանիշը իրավունքն … Read more

1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ՝ նվեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հոկտեմբերից, 2023 թ. հունիսին Երևանի Աջափնյակում առանձնատուն և հողամաս է ստացել նվեր։ Նրա եկամուտները կազմել են 21 մլն 483 հազար 900 դրամ, որից 18 մլն 349 հազար 314-ը՝ աշխատավարձ, այսինքն՝ մոտ 1.5 մլն դրամ ամսական։ Հովակիմյանը կառուցում է առանձնատուն և վերցրել … Read more

ՀՀ իշխանությունը Ռուսաստանից սկսել է վախենալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը, Սաֆարյանը պատասխանել է․ «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, եւ ԵԱՏՄ տարանցման կանոնները գործում են մեր տարածքում»: Այսինքն` TRIPP-ը լինելո՞ւ է ԵԱՏՄ … Read more

Ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի համաձայն, Բաքուն, օգտվելով Երևանի զիջողականությունից, չի շտապում վերջնական փաստաթուղթ ստորագրել՝ ընդլայնելով պահանջները՝ անկլավների հանձնումից և սահմանազատման անվան տակ տարածքների յուրացումից մինչև ՀՀ Մայր օրենքի փոփոխություն ու շուրջ 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցում»։ Ալիևի վարչակազմը ստեղծել ու պետականորեն ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը, որը լոբբինգ է իրականացնում, համաժողով է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսում, իսկ 2023-ի հունվարին … Read more

Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ 2025-ի բյուջետային ծախսերը կազմել են 3 տրլն 305,3 մլրդ դրամ՝ 95,8% կատարողականով, մինչդեռ կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 89,6%։ «Լույս» հիմնադրամի վերլուծությամբ թերակատարումները համակարգային են։ Ճանապարհաշինությունում «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում»-ը՝ 57,9-ից 48,3 մլրդ (83,4%), առողջապահական կառույցների կառուցում/վերակառուցում՝ 8,9-ից 4,5 մլրդ (50,3%), վերազինում՝ 67,3%։ Ջրամբարներ՝ 1,6-ից 0,1 մլրդ (7,3%), ջրամատակարարում/ջրահեռացում՝ 42,6%, … Read more